Տիգրան Հայրապետյան օրեր


 

Վերլուծություն

 

Տիգրան Հայրապետյան. <<Երրորդ աշխարհամարտի մատույցներում>> (Գիրք երկրորդ, Աշխարհաքաղաքական ծուղակ) 311-315 էջեր

 

                                

 

Հասարակությունը և պատերազմը

 

 

 

Մարդկանց վարքը կախված է այն արժեքներից, որոնց նրանք ավելի բարձր են դասում։ Այսինքն, եթե խախտես մարդու իրավունքները (որը նույնպես արժեք ունի) նա կբողոքի, կբարձրաձայնի և ի վերջո կդառնա ագրեսիվ, եթե կա դրա առկայությունը։ Դա լավ է, որ մարդ պաշտպանում է իր և մյուսների արժեքները։ Այսինքն` համակերպվելու փոխարեն պայքարում է իր իրավունքների համար։ Պետք է պաշտպանել արժեքները, մեծ թե փոքր, դրանք քոնն են և ոչ ոք չպետք է խլի այն քեզանից։ Մարդ կապրի հավերժ՝ ձգտելով այն բանին, ինչին գերակայություն է տալիս։ Դա ճիշտ է։ Արդյո՞ք կա մարդ, ով չի ցանկանում ապրել և ձգտել հանուն իր արժեքների և զարմանալի չէ, երբ կառավարությունը ինչ-որ իրավունքից զրկում է ժողովրդին, իսկ նրանք բարձրաձայնում են իրենց դժգոհությունը, չէ՞ որ նրանք միայն իրենց արժեքներն են պաշտպանում։ Դառնում են ագրեսիվ հանուն իրենց իրավունքի։

 

<<Մարդը մեծագույն արժեք է վերագրում այն բանին, ինչում տեսնում է իր փրկության ուղին։ Փրկություն, որը համապատասխանում է իր ցանկությանը>>։ Ես այս տողերը առանձնացրեցի իր խորը իմաստ պարունակող հիմքի համար։ Իսկ ինչու՞մն է հիմքը։ Հիմքը փրկությունն է,՝ փրկություն ըստ ցանկության։ Իմ կարծիքով, այն վերաբերվում է բոլոր մարդկանց։ Բայց կխոսեմ իմ անունից։ Ես ընկնելով ինչ- որ իրավիճակի մեջ, փնտրում եմ փրկություն։ Տեսնում եմ մի քանի տարբերակ իրավիճակից դուրս գալու համար։ Եվ ընտրում եմ այն փրկությունը, որը հարմար է, առաջացնում է քիչ պրոբլեմներ և վերջապես իմ սրտով է։ Կարող է իմ ընտրությունը սխալ դուրս գալ, բայց դա էլ էական չէ։ Մենք կենտրոնանում ենք հենց փրկության և նրա տարբերակների վրա։ Երբ ստիպված ենք կատարել ընտրություն՝ ընտրություն հանուն մեր արժեքների։ Չէ՞ որ հենց պաշտպանելով մեր արժեքները՝ մենք ընկնում ենք տարատեսակ խնդիրների մեջ։ Կա նաև երկրորդ տարբերակ, երբ ունենում ենք խնդիրներ, ոչ հանուն արժեքների, այլ ուղղակի կամ էլ ըստ ցանկության, բայց դա հազվադեպ է լինում։ Իսկ հիմա անդրադառնանք փրկության ուղիներին։ ինչո՞ւ ենք  մեծագույն արժեք համարում մեզ համապատասխանող ընտրությունը։ Երևի, որովհետև այն համապատասխանում է մեզ կամ էլ, որովհետև այն դեր է ստացել քո արժեքային համակարգում, որպես միակ փրկություն։ Ես հաստատ չեմ կարող ասել, քանի որ այն տարբեր է տարբեր մարդկանց հայացքներում։ <<Լոկ հավերժական արժեքներն են, որ փրկության ճանապարհով են տանում>>։ Այս տողերի մասին նույնպես կարելի է երկար խոսել, բայց կփորձեմ կարճ արտահայտվել։ Հավերժական արժեքներն են մեր փրկությունը։ Համենայնդեպս ես այդպես եզրակացրեցի՝ վերցնելով իմ կյանքից որոշ փաստեր։ Հավերժական արժեք կարող է համարվել ընտանիքը։ Ընտանիքն է, որ քեզ օգնում է դուրս գալ խնդիրներից և այդպիսով համարվում փրկություն։ Բացի դրանից, ընտանիքը հավերժ արժեք է՝ շնորհիվ իր դերի քո կյանքի մեջ։ Այն բանը, որին դու մեծագույն արժեք կտաս, կտանի քեզ դեպի փրկություն։ Եվ դա հաստատ է։ Ափսոս, որ ոչ բոլոր մարդիկ են դա հասկանում հենց սկզբից։ Երևի կյանքի գլխավոր սխալներից մեկը հենց դա է։ Եվ հանուն այդպիսի արժեքների կարող ես անցնել բազմաթիվ փորձությունների միջով։

 

Պատերազմներն էլ առաջում են նույն պատճառով, ինչ բոլոր այլ խնդիրները։ Այստեղ արժեքները խաղում են  չարիքի դեր։ Հանուն արժեքների մարդիկ պատերազմում են և իրար չարիք պատճառում։ Դա երևի կարելի է ասել, որ արժեքները չափից դուրս են բարձր դասում։ Բայց փորձություն չի համարվում պատերազմելը հանուն դրա։ Ո՞ւմ է պետք սպանել ուրիշին՝ հանուն քո իսկ արժեքների։ Չէ՞ որ այդ նույն սպանված մարդն էլ ուներ իր արժեքները։ Այսպիսով չհամապատասխանող արժեքները բերում են հավերժ պատերազմների։ Ընդհանրապես պատերազմը բարդ բան է։ Այն տեղի է ունենում շատ պատճառներով։ Բայց իմ համար գլխավոր պատճառը դա չհամապատասխանող արժեքներն են։ Տարբեր ժողովուրդներ ունեն տաբեր արժեհամակարգեր և կարող է դրանցից մեկը հակասել մյուսին։ Այդպիսի արժեքներից է կրոնը։ Շատ- շատ երկրներ ունեն այդ հակասությունը։ Բայց արդյո՞ք հավատքն է հանգեցնում պատերազմի։ Հավատքը մտնում է արժեհամակարգերի մեջ։ Բայց այն տարբեր է, հենց դրանում է կայանում գլխավոր խնդիրը։ Միայն նրա համար, որ մարդիկ տարբեր բաների են հավատում, նրանք պատերազմում են: Ստացվեց, որ մենք ապրում ենք հանուն արժեքների և տուժում որոշ արժեքների պատճառով։

 

<<Պատերազմն ամնիջապես ափեափ լցնում է հասարակության կյանքը՝ և գլխավորապես այն պատճառով, որ փրկության առաքինի գաղափարը պատերազմող հասարակության մեջ վերածվում է ֆիզիկական գոյատևման գաղափարի >>։ Ես համամիտ եմ այդ կարծիքի հետ, քանի որ այն իր մեջ ճշմարտություն է պարունակում։ Պատերազմը ստիպում է մարդկանց խառնել հոգևոր փրկությունը ֆիզիկական փրկության հետ։ Եվ դա տեղի է ունենում պատերազմի շուտափույթ տարածման հետևանքով։ Հասարակությունը սկսում է մտածել ֆիզիկական փրկության մասին, փոխարենը հոգ տանի իր հոգևոր կայունության մասին, այդպիսի դժվար պահին, ինչպիսին է պատերազմը։ Հոգևոր փրկության արժեքը ուղղակի վերանում է, ավելի ճիշտ՝ փոխվում ֆիզիկականի։

 

Պատերազմի ժամանակ մարդիկ իրենց վրա են վերցնում փրկարարի պարտավորությունը։ Այսինքն իրենց զգում են պատասխանատու մարդկանց փրկության համար։ Այսպիսով, շատերը դառնալով փրկարարներ վարակում են մյուսներին և ստացվում է, որ թե հակառակորդները, թե կողմնակիցները վարակվում են այդ բարոյախոսությամբ և նույնպես վերցնում իրենց վրա փրկարարի պարտավորությունները։ Հասարակության փրկարարներ։ Բոլորը դառնում են պատերազմի հակառակորդներ և այդ քաշքշուկում փորձում գտնել փրկություն։ Բայց հենց փրկարարներ են պետք այդ պահին։ Քանի որ պատերազմը հոգեպես վնասում է պատերազմող հասարակությունը։ Այսպիսով հասարակության նեքին կյանքը վերածվում է փրկարարի տիտղոսին տիրելու մրցավազքի։ Փրկությունը լավ բան է, բայց որ այդ հնարավորությամբ օգտվում են նրանք, ովքեր ունակ են ստանձնել փրկարարի տիտղոսին, այն դառնում է ևս մի պատերազմ։ Այդպիսի մարդկանց համար էլ դա է արժեք, և հենց այդ արժեքը ներքուստ վնասում է արդեն վնասված հասարակության հոգին։ Պատերազմները անվերջ են, քանի կան հակասող արժեքներ։ Անվերջ և միանման պատերազմներ։ Միանման, որովհետև բոլորն էլ վերջ ի վերջո ունենում են միանման ավարտ՝ մեկը հաղթում է, իսկ մյուսը պարտվում, բայց արդյունքում բոլորն էլ տուժում են։ Հենց այդ վերջը պարզելու համար, մարդիկ իրենց կյանքը, իրենց արժեքները վտանգի տակ են դնում։ Եվ ես այդպես էլ չկարողացա հասկանալ այդ ամեն ինչի իմաստը։ Ինչո՞ւ պատերազմել կրկին ու կրկին, եթե արդյունքը նույնն է մնում։ Շատերը տուժում են, տուժում են նաև իրենց հարազատները, արժեքները և ի վերջո ամբողջ հասարակությունը։ Բայց կան մարդիկ, ովքեր հնար են գտնում խուսափելու պատերազմներից։ Այդպիսի մարդիկ իրենց դիրքն ու կարողությունը թողնում կամ տալիս են ուրիշին և հեռանում։ Հեռանում մի խուլ, խաղաղ ու լուռ տեղ, որը հեռու է պատերազմից։ Եվ նրանց միևնույն է, թե ինչով կվերջանա պատերազմը։ Նրանք փորձում են մխիթարել հասարակությանը և դրա համար մեծ դեր են ստանձնում հասարակության մեջ՝ այդ ու հանդերձ մնալով հեռու այդ ամեն ինչից։ Եվ վերջում որտեղից-որտեղ նրանք հայտնվում են և սգում մահացածներին։ Եվ հասարակությունը նրանց սիրում է։ Այդպիսի մարդիկ իշխում են հասարակությանը՝ օգտվելով տեղի ունեցած պատերազմից։ Մարդիկ էլ, չհասկանալով, որ նրանց ներքուստ կառավարում են, անվանում են նրանց <փրկիչ>։ Եվ կապ չունի, թե ովքեր են նրանք, կապ չունի, թե որտեղից են եկել, նրանք ուղղակի կառավարում են մարդկանց՝ փորձելով իշխանություն ձեռք բերել։ Եվ նրանց մոտ ստացվում է։ Սակայն ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Եվ դա էլ հավերժ չէ։

 

Ոչ ոք չի կարող խուսափել պատերազմից։ Կան հաղթողներ, կան պարտվողներ, բայց արդյունքը նույնն է։ Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում իր հետ։ Եվ տուժում են միայն կռվող կողմերի ժողովուրդները։ Պատերազմ՝ հանուն արժեքների և մահ՝ արժեքների պատճառով։  

 


 

Վերլուծություն

 

 

 

Տիգրան Հայրապետյան. <<Երրորդ աշխարհամարտի մատույցներում>> (Գիրք երկրորդ, Աշխարհաքաղաքական ծուղակ) Շապիկի չորրորդ էջ

 

 

<<Համաշխարհային քաղաքականության ճոճանակը փոխել է թե իր ուղղությունը և թե պտույտների արագությունը։ Ոչ միայն փոքր, այլև մեծ ժողովուրդները չեն հասցնում հետևել իրադարձությունների արագընթաց զարգացմանը, առավել ևս բացահայտել դրանց տրամաբանությունը։ Այսօրվա քաղաքական զարգացումներին հետևելով՝ ակամա հանգում ես այն եզրակացության, որ ինչպես դարասկզբի համաշխարհային առաջին ողբերգության ժամանակ, այժմ էլ իրավիճակը տնօրինում է մեկ անգամ արդեն գործի դրված մեխանիզմը, իսկ նրանք, ովքեր լարեցին այն, թերևս բացառությամբ ՄիացյալՆահանգների, կորցնում են վերահսկողությունը նրա մամլիչների աշխատանքի նկատմամբ։>>

 

 

Ես քաղաքականությունը, կառավարությունը, պետությունը և այդ ամբողջ քաղաքական պատմությունը համեմատում եմ ինքնաթիռի հետ։ Շատ մարդիկ նստած այդ ինքնաթիռում թռչում են այնտեղ, ուր կտանեն նրանց օդաչուները։ Օդաչուները իշխանություն ունեցող մարդիկ են, ովքեր իրենց ժողովրդին պետք է տանեն ճիշտ ուղղությամբ և ապահով հասցնեն ճիշտ տեղ։ Ընթացքում ինքնաթիռը վերև է բարձրանում, իջնում է, թեքվում է և այդպիսով կարելի է բացատրել պետության իրավիճակի տատանումները։ Իրավիճակները շատ արագ զարգացում են ապրում կամ էլ հայտնվում են նոր իրավիճակներ, մարդիկ չեն հասցնում հետևել դրանց, որովհետև դրանք շատ են, բայց չէ՞ որ հենց մարդիկ են ստեղծում դա։ Ամեն օր ինչ -որ բան է տեղի ունենում, ինչ- որ կարևոր օր է լինում, հնարավոր է պետության, հնարավոր է անհատ մարդու համար։ Եվ ինչքան շատ են մարդիկ, այնքան շատ են իրադարձությունները։ Համաշխարհային մասշտաբով դրանք շատ մեծ են։ Մարդիկ չեն հասցնում ուշքի գալ ինչ -որ վթարից և հանկարծ նորն է լինում, իսկ դեպքի տրամաբանությունը հասկանալու համար արդեն ավելորդ է խոսելը։ Եվայդպես հետևելով պատմության էջերին՝ մենք հասկանում ենք, որ նույն մեխանիզմը անընդհատ տնօրինում է մեզ։ Մենք կրկնում ենք պատմության սխալները, հետ գալիս այն այնտեղ, որտեղից սկսել էինք։ Այդ մեխանիզմը իրենից մի շրջան է ներկայացնում, պտտվող շրջան։ Այդ պտույտի արագությունը կարող է լինել փոփոխական, բայց ինչ էլ անենք նա որոշ ժամանակ հետո անելու է այն պտույտը որից սկսել է։ Պարզաբանեմ ասածս։ Վերցնենք մի կետ այդ պտտվող շրջանագծի վրա, այն պտտվում է շրջանի հետ և ինչ արագությամբ էլ պտտվի, որոշ ժամանակ հետո այդ կետը հասնելու է այն տեղին, որտեղից սկիզբ է առել և նորից կատարելու է պտույտ։ Պատմությունը բարդ է թվում, բայց չէ որ միայն հասարակ մարդու կյանքը նայելիս, դու տեսնում ես պատմությունը։ Մարդ ծնվում է, մինչ այդ նա ոչինչ էր և գոյություն չուներ, հետո սկսեց ապրել և վերադարձավ այնտեղից, որտեղից սկսել էր, մահանալով՝ նա նորից դարձավ ոչնչություն։ Դա միայն մեխանիզմի գործողությունն է։ Շատ հաճախ այդ մեխանիզմը օգտագործում են մարդիկ։ Եվ երբ ամեն ինչ վերջապես հանդարտվում է, մարդիկ սկսում են նորից լարել այդ մեխանիզմը։ Եվ նույն սխալները վերադառնում են ներկա։ Լարելով այն՝ նորից մարդիկ կորցնում են վերահսկողությունը նրա նկատմամբ և արդյունում դառնում է քաոս։ Պետությունը չի կարող գոյություն ունենալ քաոսում, և այդ պատճառով հանձնվում են շատ պետություններ։ Այդ պետությունների տարածքը իրար մեջ են բաժանում հարևանները և նորից պատերազմելով գոյանում են նոր պետություններ, թեկուզ փոքրիկ, բայց նրանք գոյանում են և էլի հանձնվելով՝ վերանում։ Այդպես եղել է և կլինի միշտ, քանի դեռ մարդը չի հասկացել իր կյանքի իրական սխալը։ Բայց ինչու պետք է այդպես լինի, ինչու են մարդիկ ապրում նույն բաները անընդհատ։ Իրական սխալը մեկն է։ Ես այն չգիտեմ, բայց հուսով եմ, որ մի օր մեկը կիմանա և վերջապես կկանգնեցի սխալների մեխանիզմի պտույտը։ Եվ այդ ժամանակ, միայն այդ ժամանակ մարդիկ կապրեն համերաշխ։