Պատմություն


12-րդ դասարանի աշխատանքներս

Խորհրդային Հայաստանը խսհմ կազմում

 

Խորհրդային երկրի կառավարման ոլորտում կիրառված ռազմական կոմունիզմի քաղաքականությունը հանգեցրեց ժողովրդական հուզումներին։ Խորհրդային Ռուսաստանի գրեթե բոլոր նահանգներում բազմաթիվ գյուղացիներ զինված պայքար սկսեցին։ Երկրի աղետալի վիճակը բոլշևիկներին ստիպեց անցում կատարել նոր տնտեսական քաղաքականության (նեպ)։ Պետությունը կատարեց այդ փոփոխությունը իր ձեռքում պահելով խոշոր արդյունաբերությունը, ֆինանսները և արտաքին առևտրի մենաշնորհը։ Արգելվեցին հացահատիկի ու այլ մթերքների բռնագրավումը, վերացվեց պարեն մասնադրումը և ընդունվեց պարենի մասին օրենք։ 1923 թվից շրջանառության մեջ մտավ գյուղ միաս հարկը։ Շուկայական հարաբերությունների որոշակի աշխուժությունը նպաստեց, որ միասնական հարկը գանձվի նաև դրամներով։ 1924թի սկզբերից հրաժարվեցին բնամթերային հարկաձևից։ Փողը բաշխվում էր պարբերական վերաբաժանման (9 տարին մեկ անգամ) և հավասարության՝ ըստ ծխերի անդամների թվերի։ Արգելվում էր հողի առք ու վաճառքը, կտակելը և գրավ դնելը։ Սակայն մինչև 1925 թիվը շուրջ 40,000 գյուղացիներ շարունակում էին մնալ հողազուրկ։ 1923ին վերագարծակվեցին Երևանի գինու կոնյակի արարարատ կոմբինատը, կաշվի երկու փոքր գործարաններ և մի քանի ձեռնարկություն։ 1923-24 թվերի ընթացքում կապանում վերսկսվեց պղնձի ձուլումը։ 1928 թվին հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան 1913 թվի մակարդակին։ 1920 ական թվականների երկրորդ կեսից խսհմ ղեկավարությունը որոշեց իրականացնել արդյունաբերացում (ինդուստրացում)։ Արագ արդյունաբերացման համար անհրաժեշտ էր միջոցներ հայթհայթել միայն երկրի ներսում, աշխատավորներին տրվում էր չնչին աշխատավարձը։ Ծագեց հնգամյա ծրագրերի անհրաժեշտությունը։ Արդյունաբացման ընթացքում հայաստանում շահագործման հանձնվեց ձորահէկը։ Առաջին հնգամյակի տարիներին սկսվեց քանաքեռհէկի շինարարությունը, որին հաջորդեց հրազդանհէկի վրա ևս մի քանի կայանների կառուցումը։ 1928 թվին կառուցվեց լենինականի հէկը։ Զանգեզուրում հայտնաբերեցին մոլիբդենի հանքեր, քիմիական արդյունաբերության կենտրոններ դարձան Ղարաքիլիսան և Երևանը։ 1933 թվին Երևանում սկսվեց կաուչուկի գործարանի կառուցումը, որը ավարտվեց 1940 թվին։ Լենինական- աթիկ երկաթուղու շնորհիվ գործարկվեցին <արթիկ տուֆի> հանքավայրերը։ Ցեմենտի խոշոր կոմբինատ ստեղծվոց արարատում՝ տավալունում։

Առաջին հնգամյակի ընթացքում 1928-1932 հայաստանում շահագործման հանձնվեց 18 իսկ երկրորդում 1933-1937 26 արդյունաբերական ձեռնարկություն։1928-1940 թվերին բանվորների թիվը հասավ 92,4 հազարի Ստալինյան ղեկավարությունը ձեռնամուխ եղավ գյուղատնտեսության կոլեկտիվացմանը; 1929ի վերջին հայտարավեց ուլակությունը որպես դասակարգ վերացնելու և նեպից հրաժարվելու մասին։ 1920 ական թվերին գոյություն ունեին գյուղացիական միացյալ տնտեսությունների մի քանի ձևեր՝ կոմունաներ, արտելներ, խորհրդային տնտեսություններ (սեվխոզներ)։ Հայաստանում կոլեկտիվացումը նախատեսված էր ավարտել 1933 թվին։ Ստալինը 1929 թվի նոյեմբերին հրապարակեց <մեծ բեկման տարին> հոդվածը, որում կեղծելով իրականությունը հայտարարեց, որ գյուղում տեղի է ունեցել արմատական բեկում կոլեկտիվացման օգտին։ Իրականում գործընթացը շատ տեղերում կազմակերպվում էր բռնի մեթոդներով։ Բռնագավելով ունևոր գյուղացու ունեցվածքը նրան ամբողջ ընտանիքով վտարում էին գյուղից, բնակեցնելով անբարենպաստ կլիմա ունեցող շրջաններում։ Գործընթացը սկացել էր կուլակաթափություն անվանումը։ 1930 թվի ապրիլին որպես կուլակ ունեզրկվել էր 1100 տնտեսություն։ Հայաստանի առանձին շրջաններում՝ Դարալագյազ, Շամշադին, Վեդին, Թալին գյուղացիները պայքարում էին զինված։ Իշխանությունները ստիպված էին դադարեցնել բռնի կոլեկտիվացումը, սակայն ավելացրեցին հարկային բեռը։ 1932-33 թվերին ահավոր սով էր։ Դրանից հետո գյուղացիները հարկային բեռին չդիմանալով ստիպված էին ընդգրկվել կոլեկտիվ տնտեսություններում։ 1930 նական թվերի վերջերին հանրապետություն 1000 կոլտնտեսությունում ընդգրկված էր շուրջ 180,000 գյուղացիական տնտեսություն։

Հասարակական քաղաքական կյանք

Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո բարձր պաշտոններ զբաղեցրեցին բոլշևիկները։ Շուտով երկրում հաստատվեց կոմկուսի մենիշխանությունը։ 1923ին նոյեմբերին երևանում գումարվեց ՀՅԴ այպես կոչված ինքնալուծարման համագումարը։ Վերոնշյալ եղանակով 1924 թվի փոտրվարին կազմակեպվեց նաև դաշնակցության երիտասարդական միության ինքնավերացման համագումարը։ 1924 թվին խսհմ տարածքում դադարեց գործունեություն ծավալել դաշնակցականները։ Կոնկորսի անդամ դարձավ Նազարբեկյանը։ Կոմունիստական կուսկցությունը ստեղծեց 25 շրջաններ իրենց կուսակցական կոմիտեներով։ ստեղծվում էին երիտասարդական միություններ և արհեստակցական կազմակերպություններ։

1920 ական թվերին լարված էր իրադրությունը նաև կոնկուրսի ներսում։ Լենինի մահից հետո առաջացավ ընդիմություն, որը ղեկավարում էր Տրոցկին, որին միացան Զինովևը և Կամենևը։ Սա կոչվեց տրոցկիստական միություն։ Հայաստանում տրոցկու տեսակետները քիչ պաշտպանողեր կային, հատկապես ակտիվ էին ղարաքիլիսայի և լենինականի շրջաններում։

1927 թվին մամուլում հրապարակվեց <Երեքի դեկլարացիա>։ Ստալինը իր կողմնակիցերի հետ կազմակերպեց ոցկիստական ընդիմության գաղափարական և կազմակերպական ջախջախումը։ Աճերի և տրոցկիստների ջախջախումից հետո ձևավորվում էր Ստալինի անձի պաշտամբունքը։ Դա բացահայտ դարձավ 1925 թվին երբ նշում էին ստալինի 50 ամյակը։ 1930-32 թվերին շարունակվեցին ձերբակալությունները շատ դեպքերում միայն կուսակցական պատկանելոիության համար։ 1932 թվին առանց դատարանի որոշման գնդակահարվեց 500 և ազատազարկվեց 2100 մարդ։ Խսհմում հասատատվեց ամբողջատիրական (տոտալիտար) համակարգ։ 1930 թվին կոնտկոմի առաջին քարտուղար ընդունված Աղասի Խանջյանին մեղադրեցին ազգայինամոլության մեջ։ 1936ի մայիսին ձերբակալվեց մարքսիզմ լենինիզմի ինստիտուտի տնօրեն Ներսիկ Ստեփանյանը։ 1936ի հուլիսին բերիայի հրամանով թիֆլիսում սպանվեց Աղասի Խանջյանը։ Հայաստանի նոր կենտկոմի քարտուղար ամատունու կարգադրությամբ այդ գործն իր հսկողության տակ վերցրեց ներքին գործերի ժողկոմ խաչիկ մուղդուսին։ Զանգվածային բռնությունները գագաթնակետին հասան 1937 թվին, ձերբակալվեցին պետական, մշակույթային, կուսակցական հարյուրավոր գործիչներ։ Ձախ թեքման և այլ հայացքների համար դատապարտվեցին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին։ Չարենցը մահացավ բանտում, բակունցին գնդակահարեցին, Մահարուն աքսորեցին հայաստանից։ 1937ին հարցաքննության ժամանակ երրորդ հարկու լուսամուտից ցած նետվեց հայաստանի ժողկոմխորի նախկին նախագահ Սահակ տեր Գաբրելյանը։ Բռնությունների զոհ դարձան հայ զորահրամանատարներ՝ Հայկ Բժշկյանցը (գայ), Սուրեն Շահումյանը, Գրիգոր Խախանյանը և ուրիշներ։

Խորհրդային հայաստանի սահմանադրությամբ եկեղեցին դառնում էր հավատացյալների մասնավոր համայնք։ Բոլորին իրավունք էր տրվում ազատորեն վայլել կրոնական և հակակրոնական քարոզչություն, իրականում սահմանափակվեցին եկեղեցու իրավունքները։

1926ին հատուկ որոշումով արգելվեց եկեղեցու կողմից հայոց եղեռնի օրվա ապրիլի 24ի նշումը։ Ստեղծվեցին նոր եկեղեցիների, որոնք պետք է հակակշիռ դառնաին էջմիածնին։ <Ազատ եկեղեցական եղբայրությունը> կամ <նոր եղեկեցին>։ 1930 թվին մահացավ Գևորգ Ե կաթողիկոսը։ 1932 թվին նոր կաթողիկոս ընտրվեց Խորեն արքեպիսկոպոս Մուրադ Բեկյանը։ 1937ին հայաստանում փակված էր 800 եկեղեցի։ Բազմաթիվ հոգևորականներ ենթարկվեցին բռնության, որոնցից ընդհամենը 91ը գնդակահարվեցին։

1938 թվին ապրիլին էջմիածնում խեղդամահ արվեց կաթողիկոս Խորեն Մուրադ Բեկյանը։ 1938ի օգոստոսի 4ին որոշում ընդունվեց փակել էջմիածնի վանքը և վերացնել կաթողիկոսությունը։ Մոսկվան չհաստատեց այդ որոշումը բայց մինչև 2 համաշխի ավարտը թույլ չտվեց անցկացնել նոր կաթողիկոսի ընտրություններ։ 1936թվի դեկտեմբերի 5ին խսհմ խորհրուրդների 8րդ համագումարը ընդունեց երկրի նոր սահամանդրությունը։

Էջ 16 2րդ ենթավերնագիր հանած է

Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմի տարիներին

1939ի սեպտեմբերի 1ին Լեհաստանի վրա Գերմանիայի հարձակումով սկսվեց 2 համաշխը։ առաջին փուլում զավթելով Եվրոպայի զգալի մասը 1941 թվի հունիսի 22ին Գերմանիան խախտելով 1939ի օգոստոսի 23ի չհարձակման պայմանագիրը հարձակվեց խսհմի վրա։ Պատերազմի սկզբնական փուլում խորհրդային զորքերը մեծ կորուստներ կրելով նահանջում էին, հակառակորդին թողելով զգալի տարածություններ։ Հայ ժողովրդի ավելի քան 60,000 զավակներ պատերազմին մասնակցել են հայկական ազգային դիվիզիաների կազմերում։

Առաջինը 76րդ լեռնահրաձգային դիվիզիան էր, որը կազմավորվել էր հայաստանում 1922 թվերին հհ բանակի ապա հայկական կարմիր բանակի վերակառուցման արդյունքում։ Դիվիզիան հատկապես աչքի ընկավ ստալինգրադի ճակատամարտում և վերակազմավորվեց 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի։

Հայական զորամիվորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան 1942 թվի մարտի սկզբերին դիվիզիան մասնացեց Կերչի մարտերին։ Այդտեղ զոհվեց դիվիզիայի հրամանակատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ 1942 թվի հունիսի 14ի դիվիզիան կազմացրվեց։

Աչքի ընկավ հայկական 408րդ դիվիզիան։ Այն նովոռոսիսկ-տուափսե շրջանում փակեց գերմանական զորքերի ճանապարհը դեպի անդրկովկաս։ Հյուսիսային կովկասի Մոզդոկ քաղաքի շրջանից մինչև Ռումինիա, Հունգարիա, Ավստրիա և Չեխոսլովակկիա ձգվեց 409րդ հրաձգարանի մարտական ուղին։ Դվիզիան կազմացրվեց 1945ի հուլիսի 2ին հունգարիայում։ Կովկասիան նախալեռներից գռոզնումատուցներից Կուբանի, Թամանի, Կերչի, Ղրիմի վրայով մինչև գերմանիա հասավ հայկական 89րդ հրաձգային դիվիզիան, որին շնորհվեց Թամանյան անունը, Թաման թերակղզու ազատագրման ունեցած մասնակցության համար։ Դիվիզիայի անձնակազմից 9 հոգի արժանացան խսհմ հերոսի կոչման այդ թվում Հունան Ավետիսյանը և Սուրեն Առաքելյանը, որոնք իրենց մարմնով փակեցին հակառակորդի հրակնակը։ 1943ի փոտրվարից դիվիզիայի հրամանատարը գեներալ մայոր Նվեր Սաֆարյանն էր։ Ազգային զորամիավորումներից միայն 261րդ հրաձգային դիվիզիան չմասնակցեց ռազմական գործողություններին։

Հայ ռազմիկների մասնակցությունը

Մոսկվայի ճակատամարտում, որտեղ գերմանացիները կրեցին առաջին խոշոր պարտությունը աչքի ընկան գեներալ մայոր Բաղրամյանը, գեներալ լեյտենանտ Պարսողովը։ Սարգիս մարտիրոսյանի ղեկավարած դիվիզիան ակտիվ մասնակցություն ունեցավ գեներալ գուդերյանի 3րդ տանկային դիվիզիայի ջախջախմանը։ Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած անձնվիրության համար, խսհմ հերոսի կոչմանն արժանացավ կործանիչ ավիագնդի, ավիաեսկադրիլայի հրամանատար ավագ լեյտենանտ Սերգեյ Բուրնազյանը։ Նա անձամբ եակ 1 կործանիչով իրականացրել է 224 մարտական թռիչք և կործանել թշնամու 22 ինքնաթիռ։ Բալթիկայի համար մղվող մարտերից մեկում 1944 թիվ զոհվեց խիզախ օդաչու խսհմ հերոս Ներսոն ստեփանյանը, հետմահու արժանացավ կրկնակի հերոսի կոչում։

Հայորդիները մասնակցեցին Կիեվի, Լենինգրադի, Կուրսկի, Բեռլինի խոշոր ճակատամարտերին։ Կովկասի ճակատամարտին ակտիվորեն մասնակցեց նավատորմի ծովակալ Իսակովը, որը մարտերից մեկում զրկվեց ոտքից։ Կուրսկի ճակատամարտում աչքի ընկան նաև տանկիստները, բրիգադի հրամանատար Համազասպ Բաբաջանյանի գլխավորությամբ։ Ուկրաինիայի համար մղված ճակատամարտերում 21 հայորդիներ արժանացան խսհմ հերոսի կոչման։ Բելոռուսական գործողությանը սկզբից մինչև վերջ մասնակցեց բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը։ Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհվեց գեներալ մայոր Բենյանին Գալստյանը։ Ֆաշիզմի դեմ մղվող պայքարում կարևոր գործ կատարեցին անտեսանելի ճակատամարտի լեգենդար հետախույզներ գեներալ լեյտենանտ Հայիկ Հովակիմյանը։ Գեներալ մայոր Իվան Աղայանցը գնդապետ խսհմ հերոս Գևորգ Վարդանյանը, նրա կինը Գոհար Վարդանյանը և ուրիշներ։

Պատերազմի հայ հերոսները և զորավարները

Խսհմ հերոսի կոչում է շնորհվել 108 հայի, 11 այլազգի, նրանցից 31ը հետմահու։ Հայերից 4ին հերոսի կոչում է շնորհվել 39-40 թվին խորհրդաֆիննական պատերազմում։ 2 համաշխում առաջին հայ հերոսը շարքային Կարապետ Սիմոնյանն էր, ով այդ կոչմանն արժանացել է 1940 թվի հունվարի 15ին։ Հայրենական մեծ պատերազմում առաջին հայ հերոսը օդաչու Լազր Չափչախյանն էր, որին այդ կոչումը շնորհվեց 1942ի հուլիսի 21ին։ 27 հայ ռազմիկներ պարգևատրվելով փառքի երրորդ, երկրորդ, առաջին աստիճանի շքանշաններով, դարձել են զինվորական այդ պատվավոր շքանշանի լրիվ ասպետներ։ Պատերազմին մասնակցել է 64 հայ գեներալ, որոնցից 4ը հետագայում դարձան մարշալներ։ Հայ ժողովրդի հպարտությունն է խսհմ մարշալ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, նավատորմի ծովակալ խսհմ հերոս Իվան Իսակովը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը, զրահականային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը։ Իսկ պատերամի մասնակից Սերգեյ Ագանովը փողգնդապետից դարձավ ինժիներական զորքերի մարշալ։ Այդ թիվն ավելի մեծ կլիներ եթե 1937թվի Ստալինի բռնաճնշումների զոհը չդառնային կարմիր բանակի մի շարք զորավարներ։

Էջ 21ից 25 չկա

Հայական հարցի վերաբացումը միջազգային նոր պայմաններում

Երբ գերմանիայի պարտությունն արդեն իրողություն էր 1945 թվի մարտի 19ին խսհմ կառավարությունը դենոնսացիայի ենթարկեց 1925 թվի խորհրդաթուրքական չեզոքության և բարեկամության պայմանագիրը։ Հունիսին խսհմ արտաքին գործերի ժողկոմ Մոլոտովը թուրքիայի դեսպանին ներկայացրեց խսհմ տարածքային պահանջները։ Թուրքիան դիմեց նախ Մեծ բերիտանիային ապա ամնին։ 1947ի պոտսդամի կոնֆերանսում հուլիսի 22ին և 23ին քննարկվեց հայկական հարցը։ Համոզվելով, որ Չերչիլը պաշտպանում է թուրքիայի շահերը իսկ Դրումանը փորձում է խնդիրը դարձնել խորհրդաթուրքական երկկողմ քննարկման առարկա Ստալինը զիջեց և հարցը հանեց օրակարգից։

Վերակառուցման քաղաքականություն․ Արցախյան շարժումը

 

1980 ական թվերի սկզբերին խորհրդային տնտեսական համակարգը ճգնաժամի մեջ էր։ Երկրի տնտեսական հիմքը դադարեց համապատասխանել համաշխարհային մեծ պետության կարգավիճակին։ Ակնհայտ էր, որ բարեփոխումներ են անհրաժեշտ և առաջին հերթին երկրի բարձրագույն ղեկավաորւթյան կազմում։ 1985 թվին գարնանը խմկկ կենտկոմի առաջին քարտուղար նշանակվեց Միխայիլ Կարգաչովը։ Տնտեսական զարգացման հիմքում դրվեց արագացման ռազմավարությունը։ Հռչակվեց վերակառուցման և հրապարակայինության քաղաքականություն։ Հրապարակայինության, ժողովրդավարության և այն սկզբունքների հռչակման հետ մեկտեղ երկրում սրվեց ազգային հարցը։ 1986 թվին դեկտեմբերին Ալմահ Աթայում խազար ուսանողները բողոքի դուրս եկան, բողոքը ճնշվեց։ 1987ին ամռանը ազգային շարժումները ավելի կազմակերպված բնույթ ստացան։ Սկսվեց ղրիմի թաթարների շարժումը։ 1988ի փետրվարին սկսվեց լեռնային ղարաբաղը հայաստանին վերամիավորելու շարժումը։ 1990 թվին ազգային տարածքային սուր բախումներ եղան մերձ Դնեստրում, որը գտնվում է Մոլդովայի կազմում։ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվիայի ազգային ճակատները ձևավորվեցին 1988ի գարնանը։ 1989ի մայիս և հունիս ամիսներին պետկան անկախության մասին հռչակագրեր ընդունեցին Լիտվիան և Լատվիան։ 1987ի նոյեմբերին մոսկվա ուղարկվեց լեռնային ղարաբաղը հայաստանին վերամիավորելու պահանջագիր գրեթե բոլոր չափահաս արցախցիների ստորագրությամբ։ 1988ի հունվարի 5ին մոսկվա մեկնեց արցախցիների պատվիրակությունը։ 1988ին փոտրվարին տեղի ունեցան լղիմ մարզխորհրդի նստաշրջանը, օրակարգում էր լեռնային ղ-ն վերամիավորել հին։ Փետրվարի 20ին հրավիրվեց մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, 150 պատգամավորներից ներկա էին 110ը։ Նստաշրջանը ընդունեց հետևյալ որոշումը <ընդառաջելով լղիմ-ի աշխատավորների ցանկություններին խնդրել ադրբեջանական խսհ գերագույն խորհրդին, ընդունել իրենց իղձերը լղիմ-ը ադրբեջանական խսհի կազմից հայական խսհ կազմի դրական լուծմանը>։ Փետրվարի 23ին տեղի ունեցավ կոմկուսի լղի գումարման նիստը, որը Գևորգովին պաշտոնազրկեց և մարզկոմի առաջին քարտուղար ընտրեց Հենրիկ Պողոսյանին։ 1988ի փետրվարի կեսերին երևանում ամեն օր հանրահավաքներ էին։ Դրանք կազմակերպում էին թատերական այժմ ազատության հրապարակում։ Փետրվարի 22ին ղարաբաղյան շարժումը ղեկավարելու համար  ստեղծվեց ղարաբաղ կոմիտե որի կազմում էին Իգր Մուրադյանը, Վաչե Սարուխանյան և այլ։ փետրվարի 20-26ին ցուցարարների թիվը անցնում է 100,000ից։ Փետրվարի 21ին խմկկ կենտկոմը հայերի շարժումը որակեց ծայրահեղական։ Փետրվարի 27-29ին բաքվից 25կմ հեղավորության վրա սունգայիթ քաղաքում ոստիկանության և տեղական իշխանությունների հանցավոր անգործության պայմաններում տեղի ունեցավ հայ ժողովուրդների ջարդ։ Պաշտոնական տվյալներով զոհվեց 27 մարդ։ Հայաստանի կոմկուսի և պետական շատ ղեկավարներ աջակցում էին ղարաբաղ կոմիտեին։ Մայիսի 31ին ղարաբաղ կոմիտեն ու լևոն տեր պետրոսյան, վազգեն մանուկյան, համբարձում գալստյան, աշոտ մանուչարյան, վանո սիրադեղյան վերանվանվեց ղարաբաղյան շարժման հայաստանի կոմիտե։ 1988ի մայիսի 21ին հայատանի և ադրբեջանի առաջաին քարտուղարներ կարեն դեմիրճյանին և բաղիրովին փոխարինեցին սուրեն հարությանները և աղդուրահման վեզիրովը։ 1988ի հունիս 15ին գումարվեց հխսհ գերագույն խորհրդի նիստ։ Նիստը հավանություն տվեց լղին փոտրվարի 20ի որոշումը։ Ադրբեջանը հակառակ որոշում ընդունեց։ Օգոստոսի 19ին երևանյան հանրահավաքում ղարաբաղ կոմիտեն հրապարակեց նոր ծրագիր, որը դարձավ հհշ հայոց համազգային շարժում՝ առաջին ծրագրի հիմքը։ Նոյեմբերի 7ին հոկտեմբերյան հեղափոխության 71րդ տարեդարձին նվիրված շքերդը վերածվեց ցույցի։ Նոյեմբերի 24 ին ժամը 24։00ից երևաանում համարվեց պարետային ժամ։ Իրադրությունը փոխվեց 1988ի դեկտեմբերի 7ին, երբ տեղի ունեցավ սպիտակի երկրաշարժը։ Ցնցումների ուժը հասավ 10 բալի։ Երկրաշարժին զոհ գնաց 25,000 մարդ, 17,000ը վիրավորվեց անօթևան մնաց 515,000ը։ Ստեղծվեց օգնության և աշխատանքային հատուկ հանձնաժողով Նիկոլայ Ռիշկովի գլխավորությամբ։ 1989ի հունվարի 9ին ղարաբաղ կոմիտեի մի շարք անդամներ ձերբակալվեցին։ Հունվարի 11ին լղում սահմանվեց հատուկ կառավարման ձև․ հատուկ կառավարման կոմիտե, նրա նախագահ նշանակվեց Արկադի Որսկին։ 1989ի մայիսի 25ին Մոսկվայում իր աշխատանքները սկսեց խսհմ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը։ Մայիսի վերջին ազատ արձակվեցին ղարաբաղ կոմիտեի անդամները։ Հուլիսի մեկին լղի մարզում ադրբեջանից ավելի քան 18,500 փախստական կար։ Կալանքից ազատվեց ղարաբաղ կոմիտեի անդամները․ հայրենիք վերադառնալուց հետո նոր մարտավրությամբ ծավալեցին իրենց գործողությունները։ 1988ի նոմյեմբերի 4ին բացվեց հհշ առաջին հանրագումարը։ Համագումարում խնդիրների մասին զեկուցեց լևոն տեր պետրոսյանը։ 1989ի նոյեմբերի 28ին խսհմ գերագույն խորհուրդը քննարկեց լղի հարցը։ Արդյունքում լղիմը թողնում էր ադրբեջանի կազմում իսկ հատուկ կառավրման կոմիտեն վերացվում էր։ Հայաստանում և արցախում դժգոհ էին այդ որոշումից։ 1989ի նոյեմբերի 30ին լղի ազգային խորհրդի անդամների մասնակցությամբ սկսվեց Հայաստանի գերագույն խորհրդի առաջին համագումարը։ Դեկտեմբերի 1ին ընդունվեց հայկական խսհի և լղի վերամիավորման մասին համատեղ որոշում։ Սակայն խսհմ գխ նախարարությունը 1990 ի հունվարի 10ին դեկանեց այդ որոշումը։ 1990ի հունվարի 13-20ը Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն։ Հայերի մի մասը տեղափոխվեց թուրքմենստան լաստանավերով։ Լարված իրավիճակ էր հայաստանում։ Հունվարի 13ի հանրահավաքում հհշն հայտարարեց որ ինքնապաշտպանական ուժերը թե երևանում, թե շրջաններում բերվել են ռազմական պատրաստության։ հ․ի ինքնապաշտպանական ուժերը երասխավանում և սահմանամերձ այլ ուժերում Ադրբեջանի ժովորդական ճակատր հրահրած պայքարի ժամանակ ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն։ 


Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյան 

 

 

Անդրանիկը մի այնպիսի մարդ է եղել, ով իր շահերը հայրենիքի շահերից ավել է դասել և այդպիսի մարդիկ իրոք քիչ են։ Բայց իմ կրածիքով մենք իրավունք չունենք ասել, որ նա մերն է, քանզի նա հեռացել է Հայաստանից մեծ հիասթափությամբ։ Մենք կարողանում ենք միայն կորցրածը գնահատել։ Նա հերս էր, բայց ինչի՞ համար էր նա պայքարում, Հայաստանի ազատությա՞ն, նոր կառավարության, որն անարդար գտնվեց Անդրանիկ հանդեպ, թե ժողովրդի, ով այդ ժամանակ դատապարտված էր ապրել և պայքարել հանուն ազատության։ Իմ ասելիքն այն է, որ Անդրանիկը այդպես էլ չհասավ նրան ինչի համար կյանքի այդքան տարիները տվեց։ Նա ունեցավ և պարտություններ, ինչպես 1904 թվականին և հաղթանակներ, ինչպես 1912 թվականին, այդ ամենը կմնա մեր պատմության մեջ։

 

Անդրանիկին մեծ փառք բերեց Մշո Սբ. Առաքելոց վանքի կռիվը: Նա, իր շուրջը հավաքելով ֆիդայիներին, ամրացավ վանքում, ինքնապաշարվեց եւ կռվի դրոշ բարձրացրեց: Օսմանյան 6000-անոց բանակը չկարողացավ ընկճել ընդամենը 30 ֆիդայիներին, որոնք ձմեռային մի գիշեր ճեղքեցին թշնամու օղակն ու հեռացան:

 

 

Ինձ առավել ևս հիացրեց այս դեպքը կապված Անդրանիկի հետ։ Նա կարողացավ կազմակերպել հիանալի պաշտպանություն և ետ մղել թշնամուն ընդհամենը 30 մարդկանցով։ Մեծ քաջություն և խելք է պետք այդ իրագործելու համար։ 


Առաջին համաշխարհային պատերազմ, Առաջին աշխարհամարտ, Մեծ պատերազմ

 

Առաջին համաշխարհային պատերազմ։ Պատերազմ, որտեղ մահացան շատ ու շատ մարդիկ։ Սկսվեց ավտոմատ զենքի արյունոտ դարաշրջանը։ Պատմության մեջ առաջին անգամ սպանությունների թիվը աճեց։ Երբ վերջապես զենքերը գործածվեցին աշխարհը անուղղելի փոխվեց։

Թվական- սկսվել է- 1914, Հուլիսի 28․ ավարտվել է- 1918, Նոյեմբերի 11

Մասնակիցներ

Գերմանա- ավստրիական կողմ            Անտանտի կողմ

Մեծ Բրիտանիա

Ռուսաստան

Ֆրանսիա

Սերբիա

ԱՄՆ

և ուրիշ 30 պետություններ

Գերմանիա

Ավստրո- Հունգարիա

Օսմանյան կայսրություն

Բուլղարիա

 

Մեծ Բրիտանիա

Ձգտում էր պահպանել իր տիրապետող համաշխարհային դիրքերը, գաղութային տիրապետությունը, կանխել Գերմանիայի հետագա ուժեղացումը, հասնել նրա ռազմական պարտությանը և վերացմանը։

Ֆրանսիա

Ձգտում էր հասնել փոխվրեժի 1870թ․Ֆրանս-պրուսական պատերազմում կրած ծանր պարտության համար, հետ վերադարձնել այդ պատերազմում կորցրած տարածքները, կործանել կայզերական Գերմանիան և տիրանալ գերմանական գաղութներին։

Ռուսաստան

Տիրանալ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներին,Կոստանդապոլիսին և Արևմտյան Հայաստանին։ Միջերկրական ծով ազատ ելք ունենալ։

Ավստրո-Հունգարիա

Ձգտում էր իր ազդեցությունը տարածել Բալկանների վրա և Գերմանիայի հետ մասնակցել Ռուսաստանի տրոհմանը։

Օսմանյան կայսրություն

Նպատակն էր կայսրությանը միացնել Կովկասը, Ղրիմը, Իրանական Ատրպատականը, Միջին Ասիան և այլն։

Կռվի առիթը- Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդենանտի և իր կնոջ սպանությունը Սերբիայի կողմից։

Սկիզբը- Սպանությունից 4 շաբաթ անց Ավստրիան պատերազմ հայստարարեց Սերբիային։ Հետո Գերմանիան պատերազմ հայստարարեց Սերբիայի կողմնակից՝ Ռուսաստանին, 2 օր անց՝ Ֆրանսիային։ Օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։

Բեռլին 1914թ դեռ ոչ մի բան չի նախազգուշացնում սկսվող պատերազմին։ Դա հայտնի երկիր էր՝ մեծ, տեխնիկական և գիտական զարգացումներով։ Արագ աճող արդյունաբերություններով և նոր ռազմական զենքերով, որը նա օգտագործման առիթ է փնտրում։ Զինվորները չեն գործել Նապոլեոնի ժամանակներից։ Առաջին հայացքից ամեն ինչ թվում էր անմեղ, և աշխարհը հանգիստ քնած էր ահավոր պատերազմից առաջ։ Բայց 20-րդ դարի սկզբին հայտնաբերվեց ավտոմեքենան և մարդիկ դիմավորեցին դա մեծ ոգևորությամբ։ Գեմանիան ուներ մեծ զենքի պաշար Ամերիկայից և ակտիվ զինվում էր։ Գերմանացի աշխատավորները ստանում էին բարձր աշխատավարձ։ Նույնիսկ բացվեց թոշակային համակարգ։ Թվում էր, թե կյանքը լավն է, քան երբևէ։ 

Լոնդոն, ժամանակակից աշխարհի կենտրոնը։ Բրիտանական կայսրության սիրտը, որտեղ երբեք արևը չի անհետանում։ Բեռլին 1914թ Հունիսի 29-ին այդ օրը թերթերում հայտնվեցին տագնապալից լուր։ Սպանված էր Ավստրո-Հունգարական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանտը։ Սերբիան վերջ դնելով խաղաղությանը սպանել էր Ֆրանց Ֆերդինանտին և իր կնոջը՝ Սաֆիային։ Բայց այդ դեպքի հետևանքները դժվար էր պատկերացնել։ Ոչ ոք այդ ժամանակ չէր մտածել, որ այդ դեպքը կլինի Եվրոպայի մասշտաբային պատերազմի սկիզբը։

Զոհվածներ- անգլո-ֆրանսիական զորքերի հարձակումն էր 1916 թվականի նոյեմբերին։ Ճակատամարտը դարձավ Բրիտանական բանակի ամենաարյունալի էջերից, բերելով 57.470 զինվորի կորուստի առաջին օրերին, որից 19.240 սպանվեցին միայն ճակատամարտի առաջին օրը։ Սոմի ճակատամարտը արժեցավ Բրիտանական բանակին 420.000 զինվորի կորուստ։ Ֆրանսիան կորցրեց 200.000 զինվոր, իսկ Գերմանիան 500.000։ Կովկասյան ճակատամարտում Ռուսական բանակը ջախջախեց թուրքական 90 հազարանոց զորքը (Փրկվեցին միայն 12 հազարը)։

Ըստ որոշ հաշվարկների՝ այդ ժամանակ զոհվեց մոտ 10 միլիոն մարդ, իսկ 20 միլիոնը հաշմանդամ դարձավ։

Հետևանքներ- Փլուզվեցին Ավստրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական, Գերմանական կայսրությունները։ Աշխարհի պետությունների թիվը 59-ից դարձավ 71։ Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը։

Օգտագործված զենքեր- Պատերազմում առաջին անգամ օտագործվեցին տանկեր։ Առաջին համաշխարհային պատերազմում, կռվի էին մասնակցում 20-րդ դարի մեքենաները։ Օդանավերը օգտագործվում էին հետախուզության և ցամաքային նշանակակետերի ռմբակոծման համար:

Ավարտը- Անտանտի կողմը հաղթանակ տարավ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիա-ավստրիական կողմին։

 

 

 

Կարծիք

Իմ կարծիքով կռիվը շատ արյունալի էր, և շատ գաղտնիքներ ուներ։ ՄԵղավոր են բոլորը՝ մտածելով, թե կարող էին իրենց բոլոր խնդիրները լուծել մի մեծ պատերազմով, բայց արդյունքում այն բոլորին միայն տանջանք, մահ և շատ կորստներ բերեցին։ Հնարավոր է, որ այն ուղղակի անխուսափելի էր, բայց ես այդպես չեմ կարծում։ Եթե կառավարությունները ավելի խելամիտ որոշումներ փնտրեին և իրականացնեին, հնարավոր էր նաև խուսափել պատերազմներից։

Մարդիկ համարձակ վազում են կրակների տակ դառնալով դաժան պատերազմի զոհեր։ Միլիոնավոր զինվորներ մահացան և ամեն մեկը պաշտպանելով իր հայրենիքը։ 4 ահավոր տարիներին աշխարհահռչակ երկրները ստեղծեցին 2 ռազմական ճամբարներ և պատերազմեցին աշխարհին տիրանալու համար։ Նոր սարքավորումները թույլ տվեցին ստեղծել մահացու զենքեր։ Պաշտպանական ամորտիզացիա տեղի չունեցավ։ Այդ պատճառով էլ զինվորները մասամբ մահանում էին հարձակումների ժամանակ։ Պատերազմի վերջին մահացածների թիվը հասնում էր մոտավորապես 10 միլիոնի։ Յուրաքանչյուր երկիր սքում էր մահացածներին, անհայտ կորածներին և պատերազմում տուժվածներին։ Զինվորները, որոնք ետ էին եկել մարտի դաշտից տառապում էին հոգեկան լուրջ խանգարումներից։ Պատերազմը թղեց անմոռաց հետք մասնակցաց յուրաքանչյուր երկրի ժողովրդի հիշողություններում։ Թվեր, որոնք հնարավոր չէ մոռանալ։ Բայց այդպիսի դժվար ժամանակներում ոչ ոք չի հիշի առանձին մարդկանց։ Վերջերս Գերմանիայի արխիվների մեծ մասում հիշեցվում է, որ մարդուն կյանքից և մահից առանձացնում էր ընդհամենը մի ակնթարթ՝ թռչող պատրոնը։ Որոշ զինվորներ իրենք իրենց են պատասխանում, որ այդ կռիվը աշխահահռչակ պատերազմ էր։

 

Թարգմանություններ

 https://www.youtube.com/watch?v=AtgV2MjaTts 9 րոպե

 

Աղբյուրներ՝

Ւմ միտքը

Համաշխարհային պատմություն 8-րդ դասարան

hy.wikipedia.org

encyclopedia.am

 

Դիտած տեսանյութեր՝

https://www.youtube.com/watch?v=HU5H80Kz8Uk

https://www.youtube.com/watch?v=AtgV2MjaTts

https://www.youtube.com/watch?v=EF1eP68V0tc

 

https://www.youtube.com/watch?v=AziUdhAc9UI


Վանի ինքնապաշտպանությունը

 

Վանի հերոսամարտ 1915 թ., Վան քաղաքի և շրջակա գյուղերի հայ բնակչության ինքնապաշտպանական մարտերը թուրք ջարդարարների դեմ ապրիլ-մայիսին: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական իշխանությունները կազմակերպեցին Վանի նահանգի հայ բնակչության զանգվածային կոտորած: Կովկասյան ճակատում պարտություն կրած թուրքական զորքերը, նրանց միացած քուրդ հրոսակախմբերը և մահմեդական խառնամբոխը դաժանորեն սպանում էին հայերին, թալանում նրանց ունեցվածքը, ավերում հայ շեները: Վանի նահանգի մի շարք գավառներում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, Ալջավազ և այլն) հայերը կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ համառ մարտեր մղելով թշնամու դեմ: Ամենաերկարատևն ու արդյունավետը եղավ Վանի հերոսամարտը:

1914 թ. Վանում բնակվում էր 41 հզ. մարդ, որից 23 հզ-ը՝ հայեր, մնացածը՝ մահմեդականներ, հիմնականում՝ թուրքեր: Քաղաքը բաժանված էր երկու մասի՝ Այգեստան և Քաղաքամեջ: Առաջինում բնակվում էր շուրջ 20 հզ., իսկ երկրորդում՝

մոտ 3 հզ. հայ: Այս երկու հատվածները գտնվում էին միմյանցից 5-6 կմ հեռավորության վրա, իսկ նրանց միջև բնակվում էին թուրքերը: 1915 թ. ապրիլին Վանում կուտակվել էր շրջակա գյուղերից փախած ավելի քան 70 հզ. հայ: Պատրաստվելով ոչնչացնել Վասպուրականի հայությանը՝ թուրքական կառավարությունը Վանի նահանգապետ էր նշանակել արյունարբու Ջևդեթ բեյին, որը կազմակերպել էր Վանի մի քանի նշանավոր հայերի (Ա. Վռամյան, Իշխան) սպանությունը, ապա պատրաստվել Վանի վրա հարձակման: 1915 թ. ապրիլին թուրքական զորքերը պաշարեցին Այգեստանը, կտրեցին կապը Քաղաքամեջի հետ: Հայերը դիմագրավելու միջոցներ ձեռք առան: Այգեստանում ինքնապաշտպանությունը ղեկավարելու համար ստեղծվեց Վասպուրականի հայ ինքնապաշտպանության մարմին, որի անդամներն էին Արամ Մանուկյանը, Արամ Եկարյանը, Գաբրիել Սեմերջյանը,Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Հրանտ Գալիկյանը և Փանոս Թերլեմեզյանը:Կազմակերպվեցին պարենամթերքի հայթայթման ու բաշխման, բուժօգնության ծառայություն, զինագործական արհեստանոց (որտեղ պատրաստվեց երկու թնդանոթ, փամփուշտ և այլն), ինչպես նաև կանանց միություն (զբաղվում էր մարտիկների համար շորեր կարելով): Արհավիրքի դեմ հանդիման միավորվեցին հայ քաղաքական կուսակցությունների (հնչակյան, դաշնակցական, ռամկավարական) ներկայացուցիչներ:

Այգեստանում զենք կրելու ընդունակ 1500 տղամարդ կար, ունեին 505 հրացան և 549 ատրճանակ: Ջևդեթ բեյի հրամանատարության ներքո կար մոտ 12000 զինվոր, 12 նորագույն և մի քանի տասնյակ ողորկափող թնդանոթ: Ինքնապաշտպանական կռիվները սկսվել են ապրիլի 7-ին, երբ թուրք զինվորները հարձակվեցին Շուշանց գյուղից Այգեստան եկող հայ կանանց վրա: Փոխհրաձգությունից հետո թուրքերը գրոհեցին Այգեստանի վրա, սակայն հետ մղվեցին՝ տալով զգալի կորուստներ: Ինքնապաշտպանները, գրավելով հակառակորդի մի շարք կարևոր դիրքեր և ամրություններ, հրդեհեցին ու պայթեցրին դրանք: Գրեթե ամենօրյա կատաղի մարտերով, թաղամասի անընդհատ հրետակոծությամբ (օրական՝ մինչև 300 արկ ու ռումբ) հակառակորդին չհաջողվեց ճեղքել հայերի պաշտպանությունը: Նույնիսկ Էրզրումից ժամանած գերմանական սպայի կազմակերպած գիշերային գրոհը ոչ մի արդյունք չտվեց, թուրքերը, 60-70 զոհ տալով, հետ շպրտվեցին: Հայ տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին նաև կանայք ու աղջիկները:

1915 թ. ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ը տևած Վանի հերոսական ինքնապաշտպանությանը հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերից է: Այն 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի ոչնչացումից, օրինակ ծառայեց մյուս վայրերի հայերի համար:

 

Աղբյուրը՝ http://www.armeniansgenocide.am/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Vani_herosamart_1915

 

Շատերը այդ հերոսամարտում կորցրեցին իրենց տունը, ունեցվածքը և ամենակրևորը հարազտներին։ Շատ երեխաներ մնացին որբ, իսկ աղջիկները ստիպված էին կռվել տղաներ հետ հավասար։ Շատ ծանր ժամանակներ էին հայերի համար, բայց նրանք չհանձնվեցին և շարունակեցին կռվել հանուն իրենց հայրենիքի և կյանքի։ Իսկապես զարմանալի է, թե ինչպես կարող են մարդիկ այդպիսի դժվար իրավիճակներում հավաքվում և մի կողմ դնելով վախը հարձակվում թշնամու վրա։ Փրկվեցին շատերը և դա իրոք միակ դրական կողմն էր այդ մարտի։ Ես կարծում եմ, որ մեզ փրկեց մեր գոյատևելու ադապտացված հնարավոորությունը։ Մենք այնքան էինք սովորել հաճախ կռիվերի, որ այս անգամ էլ մի կերպ ազատվեցինք, թեկուզ շատ զոհ տալով։ Հայերը իրոք շատ խիզախ են եղել և պատրաստ պայքարելու հանուն հայրենիքի։  


Սթրեսի մասին մաս 1․ (Ընդհանուր բնութագիր)

Խորհրդատու` ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, հոգեբանության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Գևորգյան


«ՈՒԳԸԱԳԸ. կրթական կամուրջներ» (երկարաժամկետ նախագիծ)

 

 Նպատակ

Կայուն, երկարաժամկետ, բազմակողմանի և ամենօրյա համագործակցություն իրականացնել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերւթյունների հետ:

Խնդիրներ

  1. Բավարարել սովորողների գիտական հետաքրքրությունները;
  2. Զարգացնել և հմտության աստիճանի հասցնել սովորողների համագործակցային, հետազոտական, ստեղծական կարողությունները;
  3. Նպաստել սովորողների իրատեսական մասնագիտական կողմնորոշմանը;
  4. Ստեղծել համագործակցության նոր հարթակներ և ուղղություններ:

 Բովանդակություն

  1. Սովորողների հետազոտական աշխատանքների ուսանողական խորհրդատվություն;
  2. Համատեղ նախագծերի, այդ թվում` ճամբարային, իրականացում;
  3. Երրորդ կողմի` կրթական գործառույթներ իրականացնող այլ կառույցների հետ, փոխաջակցությամբ համագործակցության հաստատում:

Շահառուներ

6-11-րդ դասարանների սովորողներ, ուսանողներ, երեխաների մտային և սոցիալական կարողությունների զարգացմամբ շահագրգիռ ծնողներ ու հասարակական կառույցներ:

Ակնկալվող արդյունքներ

  1. Հետազոտական աշխատանքների արդյունքների պարբերական հրապարակումներ;
  2. Համատեղ նախագծերի գործնական հաշվետվություններ;
  3. Ճամբարային գործունեության բովանդակության հարստացում:

27.02.2017                    ©                 Աշոտ Տիգրանյան


Սթրեսի մասին մաս 1 (Ընդհանուր բնութագիր)

Ի՞նչ է սթրեսը։ Ինչի՞ համար է այն։ Օգտակար է, թե՞ վնասակար։ Ինչպե՞ս խուսափել և որո՞նք են սթրեսի ախտանշանները։ Իմ այս հետազոտական աշխատանքում ես կծանոթացնեմ ձեզ սթրեսի հետ։

Սկսեմ նրանից, որ բոլորս էլ վաղ, թե ուշ ընկնում ենք սթրեսային իրավիճակների մեջ, հնարավոր է արդեն ընկել ենք։ Դա այդքան էլ հաճելի չէ։ Սթրեսն իրենից ներկայացնում է հոգեբանական ուժեղ լարվածություն։ Սովորաբար սթրեսը առաջանում է շատ տարբեր պատճառներով։ Բերեմ օրինակներ՝  Տղամարդ, արդեն 15 տարի է նույն աշխատանքով է զբաղված, օրինակ մեծ կազմակերպության ղեկավար է։ Նա ստիպված է լինում իր գործերը անել արագ և հնարավորինս քիչ ժամանակ վատնել մեկ գործի վրա, քանզի նրան սպասում են ևս 10ը։ Նա համարյա չի հանգստանում և գիշերը չի քնում շատ աշխատանքի պատճառով։ Նա նյարդայն է դառնում, սկսում է շփոթել օրերը և ետ մնալ գրաֆիկից։ Այդ ժամանակ էլ ի հայտ է գալիս սթրեսը։ Չափից դուրս լարվածությունը նպաստում է սթրեսի ազդեցությանը։ Էլ չեմ խոսում, որ կան մարդիկ, որոնց մոտ սթրեսը խրոնիկ է և արդեն վաղուց իրենց կյանքի մի մասն է դարձել։ Բայց թողնենք չափազանցությունները, մենք այդ թեմային կանրադառնանք մի փոքր ուշ։ Հիմա կենտրոնանաք մեր հորինած մարդու վրա, ով ինչպես արդեն ասացինք արդեն սթրեսային իրավիճակում է։ Նա չգիտի ինչպես հասցնի լրացնել կազմակերպությանը շտապ անհրաժեշտ փաստաթղթերը, նրան անդադար ճնշում են, նա նույնիսկ չգիտի ինչի մասին մտաշի առաջնայինը։ Դժվար է ասել հնարավոր է օգնել այս մարդուն դուրս գալ այդ իրավիճակից, երևի թե ոչ, նա ինքը պետք է դուրս գա և հենց դա էլ վախեցնում է։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ որ պատճառով ընկնում է սթրեսի մեջ և մեզ սկսում են տանջել այն մտքերը, թե մենք մենակ ենք և ոչ ոք մեզ հիմա չի կարող օգնել։ Եթե որոշ մարդկանց համար դեռ անհասկանալի է, թե որոնք են սթրեսի ախտանշանները ես կփորձեմ թվարկել։

·         Անհանգստություն

·         Կասկածամտություն

·         Վատ տրամադրություն

·         Մշտական լարվածություն

·         Վստահության կորուստ

·         Օտրացման զգացողություն

·         Ցածր ինքնագնահատական

·         Հետաքրքրության բացակայություն

·         Տագնապի զգացում

·         Կյանքից ամբավարարության զգացում

·         Աշխատանքից անբավարարվածություն

·         Անճշտություն

·         Ժամանակի զգացողության կորուստ

Բայց սա դեռ ամենը չէ, ես թվարկեցի միայն հուզային դաշտի անկայունությունը սթրեսի ժամանակ։ Կթվարկեմ նաև ֆիզիկական փոփոխությունները սթրեսի ժամանակ և վարքային փոփոխությունները։

Ֆիզիկական

 

·         Կայուն գլխացավեր

·         Անորոշ ցավեր

·         Փորկապություն

·         Սրտխառնոց

·         Ալերգիաների հակվածություն

·         Ուշագնացություն

·         Մկանային լարվածություն

·         Քաշի ավելացում կամ նվազում

·         Առարկաների դիտման մեջ դժվարություն

·         Նախկին հիվանդությունների ի հայտ գալ

Թվարկածներն իհարկե ամպայման չէ, որ բոլորի մոտ ի հայտ գան։ Յուրաքանչյուր օրգանիզմ իր ձևով է արտահայտում սթրեսը։

 

Վարքային

 

·         Հիշողության թուլացում

·         Վատ երազներ, մղձավանջներ

·         Անքնություն

·         Սխալ գործողություններ

·         Տեսողության մթեցում

·         Դատողությունների խաթարում

·         Անընդհատ բացասական մտքեր

·         Շուտափույթ լուծումներ

·         Բռնկություն

·         Ցրվածության ավելացում, չի ստացվում կենտրոնանալ

·         Ախորժակի կորուստ կամ շատակերություն

·         Ծխախոտի կամ ալկոհոլի ինտենսիվ օգտագործում

·         Ձայնի դող

·         Ժամանակի վատ բաշխում

 

Նորից եմ կրկնում, որ սա ոչ բոլորին է վերաբերվում։ Հիմնական դեպքերում առկա են միայն գլխացավերը, բռնկությունը և շփոթված մտքերը, դատողություններ անելու դժվարացումը։ Հայտնի է այն վարկածը, որ կինը սթրեսի ժամանակ սկսում է շատ ուտել։ Չեմ հերքի քանզի դա ճիշտ է, բայց ոչ բոլոր դեպքերում է այդպես։ Կան մարդիկ, ովքեր սթրեսի ժամանակ կորցնում են ախորժակը և դժվար է իրենց համոզելը, որ ուտեն։ Պետք է լինել համբերատար սթրեսի մեջ գտնվող մարդկանց հետ։ Մեծամասնությունը կուզենա ուղղակի մենակ մնալ, որպեսզի կենտրոնացնի մտքերը, բայց չարժե երկար ժամանակով մենակ թողնել, պետք է հետևել արդյոք նրա մոտ ստացվում է հանգստանալ։ Եվ իհարկե պետք չէ այդ ժամանակ մարդու <գլուխը արդուկել> խորհուրդներով, քանզի նա հիմա դրանց կարքը ամենաքիչ ունի և դժվար թե ինչ որ էական նշանակություն տա դրանց։

Սթրեսը կարող է փոխել ամբողջ մարդու կյանքը և իր բնավորությունը։ Երկարատև սթրեսից դուրս գալու համար մարդիկ նախընտրում են ամենահեշտ տարբերակը, այս դեպքում դա անտարբերությունն է։ Մարդիկ դառնում են անտարբեր շրջապատի և դրանից ելնող ճնշմանը։ Ոչ միշտ է այդ տարբերակը կատարյալ, քանզի ընտրելով այդ լուծումը, մենք ռիսկի տակ ենք դնում մեր մարդկայինությունը և էմոթիաները։ Կարևոր բաներին կարող ենք նշանակություն չտալ և այդ արարքը մեզ կզրկի շատ բաներից՝ ընկերներից, աշխատանքից և վերջ ի վերջո երջանկության զգացումից։ Այդքան հեռու չգնալով կարող եմ ասել, որ կարճատև անտարբերությունը այդքան բանի չի հանգեցնի։ Ի տարբերություն լրիվ բնավորության փոփոխումից դեպի մշտական անտարբերությունը, կարճատև անտարբերությունը իմ տեսանկյունից շատ խելացի լուծում է։ Լինել անտարբեր այն աղբյուրի հանդեպ, որը առաջացնում է սթրես, ժամանակի ընթացքում մենք դա կամ կլուծենք, կամ կհարմարվենք, բայց երկու դեպքում էլ մենք կխուսափենք սթրեսի բացասական ազդեցություններից։

Սթրեսը ունի երեք փուլ՝ առաջինը, երբ զգում ենք տագնապ։ Տագնապը դա նորմալ ռեակցիա է մեզ անհարմար պայմանների դեպքում։ Օրինակ՝ երբ սկսում ենք նկատել ընտանիքի անդամի ոչ նորմալ պահվածքը, դա մեզ ստիպում է զգալ տագնապ, քանզի մենք չգիտենք որն է պատճառը և արդյոք դա նորմալ է իր համար։ Երկրորդ փուլը լարվածությունն է։ Գտնվելով տագնապի մեջ երկար ժամանակ այն վերածվում է լարվածության։ Մեզ սկսում է դա դուր չգալ և հաճախ նաև չուզենալով հարմարվել այդ պայմաններին մենք փորձում ենք անել ինչ որ մի բան։ Եվ վերջապես երրորդ փուլը դա բուն սթրեսն է։ Երբ մենք արդեն զգում ենք սուր դիսկամֆորտ՝ չկարողանալով անել ինչ որ բան սթրեսի աղբյուրի հետ։ Այսպիսով, զգալով սթրես մենք ունենք մի քանի տարբերակ, որոնցից ամենահաճախը կամ ինքներս ենք փորձում դա հաղթահարել, կամ դիմում ենք մասնագետի։ Հոգեթետապևտը օգնում է հաղթահարել սթրեսը, բայց երբ մենք հանգստանում ենք և կրկին վերադառնում սթրեսային իրավիճակին, ամեն ինչ կրկնվում է՝ սթրեսը նորից է հարձակում կատարում։

Սթրեսի աղբյուրը այդքան էական չէ, քանզի ինչպիսին էլ այն լինի բոլոր մարդիկ զգում են սթրեսը միանման։ Կինը, որ ունի մի քանի երեխա և չի հասցնում զբաղվել սիրելի գործով զգում է նույն սթրեսը, ինչ մի ուրիշ մարդ, ում հարազատը մահացել է։ Ուրիշ հարց է, թե մենք ինչպես ենք պայքարում և դուրս գալիս իրավիճակից, այդ դեպքում մարդիկ իրենք են որոշում ինչպես գործել։ Իսկ հիմա սթրեսի հանգեցման պատճառները։

 

 

 

·         Չափից դուրս լարվածությունը

·         Բացասական մտքերը

·         Վատ շրջապատը

·         Հաճախակի կռիվները, վեճերը

·         Անելաների իրավիճակներ

·         Առօրյա խնդիրները

·         Աղմուկը

·         Մշտական մեղադրանքները

·         Ինքնաքննադատությունը

·         Արգելքները

 

Վերջ մաս 1-ին

Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից՝ https://arevayin.wordpress.com/2012/05/06/%D5%BD%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD/

http://www.ysu.am/newspaper/hy/1380542055#.WMJ51Tt9600

http://www.doctors.am/hy/emotion-regulation/stress

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD

 

 

 


Աբրահամ Լինքոլնի մահի վարկածները (հետազոտություն)

Աբրահամ Լինքոլնի սպանության վարկածները

 

 

Պատմություն

 

193սմ։ Ամուսնացած էր՝ Մերի Թոդ։ Ուներ 4 որդի։ Աղքատ ընտանիքից էր։

Աբրահամ Լինքոլնը՝ ԱՄՆ-ի 16-րդ նախագահը սպանվել է՝

Օր-  ապրիլի 15-ին

Ժամ- 7։22

Թվական- 1865

Քաղաք, երկիր- ԱՄՆ, Վաշինգտոն

Վայր- Ֆորդի թատրոն

Սպանող- Ջոն Ուիլքս Բութ, դերասան, <հարավային> կողմից էր

Թաղված է- Սփրինգ ֆիլդի ՕուկՌիջ գերեզմանատանը

Անձնական թիկնապահ- Ջոն Ֆրեդերիկ Փարկեր

Վկաներ- Մերի Թոդ (կինը), մայոր Հենրի Ռետբոուն

Նկարն արվել է 1865 թվականի ապրիլի 10-ին, սա նրա վերջին լուսանկարն է։

 

 

 

 

 

Իրադարձության նկարագրում

 

Ջոն Ուիլքս Բուտը, լսելով Աբրահամի ճառը և տեսնելով նրա հրամանը սևամորթներին հանրություն թողնելու ևստրկությունից ազատելու մասին, շատ է զայրանում։ Նա որոշում է սպանել Լինքոլնին։ Քանի որ Բուտը արդեն մի քանի անգամ եղել էր Փորդի թատրոնում, նա գիտեր կառույցը, ինչպես նաև նախագահի դիտելու վայրը։ Նախօրոք փչացնելով այնտեղի դռան փականը՝ նա ապահովեց իր մուտքը դեպի նախագահական օթյակ։ Այդ օրը երեկոյան ներկայացման երկրորդ գործողության սկզբից օթյակ մտավ Բուտը։ Իսկ Լինքոլնի անձնական թիկնապահը՝ Ջոն Ֆրեդերիկ Փարկերը, որը պետք է հետևեր դրսից, գնացել էր մեկ հարկ ներքև՝ խմելու, իր այսքայլով նա ապահովեց Բուտի մուտքը։ Բուտը ներս մտավ և կրակեց Լինքոլնի գլխին, երբ նա հեռադիտակով հետևում էր թատրոնի ընթացքին (հետագայում այդ հեռադիտակը 2012 թվականին աճուրդի հանվեց, 500 հազար դոլարով վաճառվեց)։ Հրացանի անվանումը- Դերինժեր։ Լուսանկարը՝

 

 

 

Հետո ամբողջ դահլիճը, մտածելով, թե դա ներկայացման մի մաս է, սկսեց ծիծաղել, բայց երբ ծխի միջից տեսան սպանված Լինքոլնին, վազեցին դահլիճից դուրս։ Մերի Թոդը գոռաց, իսկ մայոր Հենրի Ռետբուոնը, փորձելով կանգնեցնել փախչող Բուտին, վիրավորվեց։ Ջոնը նրա թևին հարվածեց իր դանակով և դուրս թռավ նախագահական օթյակից։ Դանակի լուսանկարը`

 

 

Նրա ոտքը խճճվեց դրոշին, որը կախված էր օթյակից, ընկավ՝ կոտրելով ոտքը։ Հետո Էդմունդ Սպենգլերը հոգաց այն մասին, որ Ջոնը կարողանա փախչի թատրոնից (հետո նրան բանտ տարան 6 տարով)։ Նստելով ձին Ջոնը փախավ այդ վայրից։Փաստերն ասում են, որ Աբրահամը մահացել է հաջորդ առավոտյան՝ այդպես էլ ուշքի չգալով։ Հետագայում Ջոնին ոստիկանությունը գտավ Մերիլենդ ագարակում։ Նրան սպանեց սերժանտ Բաստոնոմ Կարբետը հենց այդ ագարակում։ Աբրահամին թաղեցին Սփրինգ ֆիլդի ՕուկՌիջ գերեզմանատանը։ Դրանից հետո էլ կախաղան հանեցին բոլոր այն մարդկանց, ովքեր հանցակից էին։ Կարող եմ նաև ասել, որ ըստ փաստերի, փորձել են նաև սպանել Լինքոլնի փոխնախագահ Էնդրյու Ջոնսոնին և դա հանձնարարված էր Ջորջ Ստցերոդին, բայց նա չկարողացավ դա անել։ Նրան հետո նույնպես կախեցին։ 

 

  Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին սպանել են  56 տարեկան հասակում։ Սպանողը ըստ փաստերի <հարավային> կողմից Ջոն Ուիլքս Բութն է։ Ես հետազոտություն կատարեցի՝ փորձելով պարզել նրա սպանության առեղծվածները, այսինքն` արդյո՞ք նրա սպանությունը միտումնավոր էր, արդյո՞ք Լնքոլնը ճանաչում էր Ջոն-ին և վերջապես` արդյո՞ք հենց Լինքոլն  էր կազմակերպել իր իսկ սպանությունը։ 

Սկսեմ փաստերից։ Ես գտա որոշ փաստեր, որ հնարավոր է Լինքոլնը ճանաչել էր իրեն սպանողին։ Նրա որդի Ռոբերտը մեկնել էր ճամփորդության դեպի Նյու Ջերսի նահանգԵրբ գնացքը սկսել էր շարժվելերիտասարդ Լինքոլնը հանկարծ ընկել էր հարթակից և չէր կարողացել վեր բարձրանալԲարեբախտաբարվերարկուի օձիքից քաշելով նրան փրկել էին:

Նրա փրկիչը Էդվին Բութն էր՝ ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բութի եղբայրըով հետագայում դառնում է Աբրահամ Լինքոլնի սպանողը:

Ահա այսպես հավանական է, որ Լինքոլնը ճանաչել է Բութերի ընտանիքին։ 

Ջոնը մահացել է Աբահամի մահից 12 օր անց, 26 տարեկանում։ Նրան սպանել են և դա արել է ոստիկանությունը, քանզի նա ցույց էր տալիս դիմադրություն։ Այս դեպքում հարց է առաջանում։ Ինչու՞ նրան սպանեցին, այլ ոչ թե ձերբակալեցին։ Լինքոլնը աշխատել է ոստիկանությունում և եթե նա ուզենար իր սպանությունը կազմակերպեր, նա շատ հեշտ կարող էր վերացնել բոլոր վկաներին ոստիկանության ծանոթների շնորհիվ։ Սա արդեն կասկածի տակ է դնում նրա հանկարծակի սպանությունը։ Ջոնը <հարավային> կողմից էր և զարմանալի չէ, որ ուզում էր սպանել Լինքոլնին, այստեղ քանդվում է այն վարկածը, որ Լինքոլնը կապի մեջ էր եղել Ջոնի հետ։ Թատրոնում են նրան սպանել և դա տրամաբանական է, քանի որ շատ դժվար կլիներ սպանողին ներս թափանցել Սպիտակ տուն։ Ապա ինչո՞ւ թատրոնում հսկիչներ չկային, ինչո՞ւ նրան ներս թողեցին, որովհետև Լինքոլնի անձնական թիկնապահը գնացել էր մեկ հարկ ներքև ալկոհոլ խմելու և չի հետևել իրադարձությանը։ Արդյո՞ք Լինքոլնը այդքան միամիտ գտնվեց, որ չկասկածեց <հարավային> կողմից վրեժխնդրությանը պատերազմից հետո։ 

Պատմությունը և փաստերը ցույց են տալիս, որ Լինքոլնըը շատ խելացի է եղել, ոչ միայն նախագահի կարգավիճակում, այլև ամբողջ կյանքում։ Նա ինքնուրույն սովորել է իրավագիտություն, այցելել է դատարաններ․․․։ Դպրոց գնացել է ընդամենը 1 տարի և հասցրել է միայն տառեր սովորել, հենց դրա շնորհիվ կարդացել է շատ գրքեր, այդպես սովորելով և ամրապնդելով գիտելիքները։ Նախագահական տարիներին նա հաղթեց պատերազմում, վերացրեց ստրկությունը և արդյո՞ք այդքանից հետո նա չկասկածեց, որ իրեն կուզենան սպանել։ Իմ տեսանկյունից քիչ հավանական է։ Նա մահացավ 56 տարեկանում։ Այստեղ կա նաև հոգեբանական տեսանկյուն։ Նա 9 տարեկան հասակից երազել է դառնալ ազդեցություն ունեցող անձնավորություն, քանզի նա ատել է ֆերմերի կյանքը։ Աբրահամը չի ուզեցել դառնալ սովորական ֆերմեր, ինչպիսին իր հայրն էր, նա ամաչել է այն մտքից, որ աղքատ է։ Այդ իսկ պատճառով այդքան ձգտում էր դուրս գալ  այդ կարգավիճակից։ Եվ երբ օրենքը թույլատրեց ստրկատիրությունը որոշ հարավային նահանգներում, Լինքոլնը որոշեց, որ դա սխալ է և նա պետք է գործի դնելով իր փաստաբանակա ուժերը, ինչպես նաև իր հզոր ինտելեկտը, վերացնի ստրկատիրությունը։ Կարելի է ասել նա ատում էր ստրկությունը։ Նա ուներ 4 տղա, որոնցից 3ը շատ շուտ մահացան։ Նա կարող էր նաև տուժել հոգեբանորեն այդպիսի կորստից։ Նա լավ հայր էր և կարելի է համացանցում տեսնել իր նամակը որդիներից մեկի ուսուցչին, որտեղ նա խոսում էր կյանքից և որ ուսուցիչը պետք է նրան սովորեցնի, որ եթե կա չարը, կգտնվի նաև բարի, եթե կա դավաճան, ապա կա նաև նվիրված առաջնորդ․․․։ Եվ իրոք, նա շատ նվիրված առաջնորդ էր։ Եվ եթե իր սպանությունը նա նախօրոք կազմակերպեր, հաշվի կառներ նաև իր երկրի ապագան։ Նայելով նաև, որ հաջող նախագահ Էնդրյու Ջոնսոնը այդպես էլ չշարունակեց Աբրահամի պլանները՝ չտվեց հողատարածք և հասարակություն մտնելու իրավունք աղքատներին և հարավային կողմից տուժողներին։ Դժվար թե Լինքոլնը հաշվի չառներ դա։ Այստեղ կա մի հակահարված ապացուցելու հակառակը։ Քանզի նա փոքրուց երազել է միայն ստրկությունը վերացնելու մասին։ Եվ երբ նա դա վերջապես արեց, նրան հաջողվեց, կարելի է եզրակացնել, որ նա էլ չգտավ կյանքը շարունակելու իմաստ։ Նրա որդիները մահացել էին, իսկ կյանքի միակ երազանքը իրականացել էր։ Ես արեցի եզրակացություն, որ հույսը կտրելով և հոգեբանորեն տուժելով՝ Աբրահամը կարող էր գնալ այն քայլին, որը կսպաներ իրեն։Հատկապես նրա 3-րդ որդի՝ Ուիլյամի մահից հետո նա ընկավ խորը դեպրեսիայի մեջ, քանի որ նա իր սիրելի որդին էր, ով ամենաշատն էր նման Լինքոլնին։ Նա դեղեր էր խմում սնդիկի պարունակությամբ և շատ քանակով, ավելի շատ, քան հիմա է ընդունված։ Կարելի է ասել նա իրեն կամաց-կամաց թունավորում էր։ Դրա պատճառով նա ավելի նյարդային և զգայուն էր դարձել, բայց չէ որ այդ դեղերը անհրաժեշտ էին նրան մելանխոլիայի և դեպրեսիայի դեմ պայքարելու համար։ Նախագահ ընտրվելուց 5 ամիս անց նա զգում է դեղերի վատ ազդեցությունը և դադարեցնում նրանց ընդունումը։ 

Աբրահամը իրեն շատ պարզ մարդ էր ցույց տալիս, մարդ, ով ուզում էր օգներ սևամորթներին։ Հաշվի առնելով իր ատված մանկությունը, որտեղ նա աշխատում էր իր կամքին հակառակ, կարող ենք ասել, որ նա հասկանալով սևամորթների վիճակը՝ ուզում էր նրանց օգնել։ Իրականում նա շատ բարդ մարդ է եղել։ Շատ փակ։ Սիրել է մտածել մենակ և շատ է աշխատել իր անձի վրա, իր ինքնազարգացման վրա։ Նա ուներ մեծ տաղանդ, որով նա կարողանում էր կառավարել իրեն, հոգևոր ուժը ավելացնել, ինտելեկտը զարգացներ և ի վերջո հենց այդ տաղանդը նրան կործանեց։

Այսպիսով վերջացնելով իմ հետազոտությունը և գալիս եմ այն եզրակացության, որ ի վերջո նրա մահը մնում է առեղծվածային, համենայն դեպս՝ ինձ համար։ Նա էր պատվիրել իր սպանությունը դեպրեսիայից ելնելով, թե ուղղակի հաշվի չէր առել իրեն վրեժխնդիր լինելու հանգամանքը, դա ես ասել չեմ կարող։ Հենց ինձ Աբրահամ Լինքոլնի անձը շատ հետաքրքիր է՝ թե մտածելակերպը, թե կյանքը և թե սպանությունը։ 

 

 

 Տեղեկատվական աղբյուրներ 

http://sassik.livejournal.com/247618.html

https://ru.wikipedia.org/wiki/%D0%A3%D0%B1%D0%B8%D0%B9%D1%81%D1%82%D0%B2%D0%BE_%D0%90%D0%B2%D1%80%D0%B0%D0%B0%D0%BC%D0%B0_%D0%9B%D0%B8%D0%BD%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0

http://www.azglobus.net/1209-tayny-istorii-ubiystvo-avraama-linkolna.html

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%B8%D5%B6_%D5%88%D6%82%D5%AB%D5%AC%D6%84%D5%BD_%D4%B2%D5%B8%D6%82%D5%A9

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4_%D4%BC%D5%AB%D5%B6%D6%84%D5%B8%D5%AC%D5%B6

https://news.am/arm/news/102708.html

http://grqamol.am/tarber-zhanrer/patmutyunner/abraham-linkolni-namaky-vordu-usucchuhun/

https://www.youtube.com/watch?v=4cGQs51JBbU


Անհատի երջանկությունը և հոգու ուրախությունը (Մտորումներ Գարեգին Նժդեհի <<Երջակության պրոբլեմը>> հոդվածի շուրջ)

 

Եր­ջանկությունը բաժանել եմ 3 մասի։ Հեշտացնելու համար ես չեմ խոսի հանրային երջանկության մասին, այլ՝ անհատի։ ­Կարող եմ բաժանելև բացատրել երջանկության ընդհամենը 3 տեսակ՝ ճիշտ, սխալ և միջանկյալ։

 

Ճիշտ երջանկությունը դա այն է, երբ մարդ դրանից բարիանում է։ Ուզում է տալ այդ երջանկությունը ուրիշներին։ Կիսել ուրախությունը և հպարտանալ ունեցած երջանկությամբ։ Բայց այդպես թուլանում է հենց երջանկություն կրողը։ Ավելի զգայուն է դառնում սխալներին և հանկարծակի տխուր բաներին։ Դա իմ կարծիքով թերություն է, բայց քանի որ չկա կատարյալ բան. ես դա ամենաճիշտ երջանկությունն եմ համարում։

 

Սխալ երջանկությունը, երբ մարդ ավելի ագահ է դառնում և չարաշահում է իրեն տրված երջանկությունը։ Ամենը ուզում է, որ իրենը լինի և այդպես իրեն թվում է, թե երջանիկ է, բայց հոգում շատ աղքատ և դժբախտ է։

 

Միջանկյալ երջանկությունը, երբ և´ դու ես երջանիկ, և´ կողքինդ։ Երբ կա այդ երջանկության հաշվեկշիռը։ Մարդ երջանիկ է լինում որոշ դեպքերում, հատուկ պահերին և  հանկարծակի։ Իմ կարծիքով դա է ամենանորմալ երջանկության հասկացությունը։

 

Դժվար է ուրախանալ ուրիշի ուրախությամբ, երբ ինքդ այդքան էլ երջանիկ չես։ Բայց դա է հենց այդ դժվարությունը, դա է երջանկության գինը։ Պետք է սովորել ներել, լինել բարի և երջանիկ, երջանկացնել ընկերներին։

 

Իսկ հիմա մի փոքր էլ դժբախտության մասին։

 

Ես համաձայն չեմ, որ ապերջանկությունը անհրաժեշտ է առաջադիմության համար։ Հենց երջանկությունն է մեզ առաջ տանում, իսկ դժբախտությունը միայն հետ է պահում քո նպատակներից և երազանքներից։ Երբ մարդ դժբախտ է, նրա ինքնագնահատականը իջնում է, կորում է կյանքի հետարքրությունը, ընկնում է խորը մտածմունքների և մեղադրանքների մեջ։ Ինչպես կարող է այսպիսի հետևանքներ ունեցող բանը առաջադիմությանը օգնել։ Այն ժամանակ, երբ մարդ իրեն վատ է զգում, նա էլ չի նայում իր փորձին այդ սխալից քաղած, էլ չի նայում իրեն առաջ հուզող բաներին, միայն կա ցավ, կա դժբախտություն։ Դա կյանքից հետ է պահում, չի թողնում լավը տեսնել և վայելել կյանքի հաճույքները։ Իսկ երջանկությունը սիրում է բարություն։ Նա մարդուն ուրախ է դարձնում, ավելի համարձակ, ավելի սիրալիր։ Խոսքը ճիշտ և միջանկյալ երջանկության մասին է։ Այն ներսից մարդուն մաքրում է, ազատում խնդիրներից և վախից։ Երջանկությունը սուտ է, եթե այն չի ազատում վախից։

 

 Եկեք փնտրենք երջանկությունը մեր մեջ։ Պետք չէ ցանկանալ ուրիշի ուրախությունը, այլ ստեղծել քոնը, պետք չէ նախանձել ուրիշի երջանկությանը, այլ գտնել սեփականը։ Գնահատիր ինչ ունես, սիրիր կյանքը և հպարտացիր քո երջանկությամբ։

 

Ես ինքս ինձ երջանիկ եմ զգում համարյա ամեն օր։ Դա հիանալի է երբ մտածում ես, որ նոր օր է սկսվում, որ դու էլի հնարավորություն ունես տեսնելու քեզ հարազատ մարդկանց, կարող ես էլի գնալ դպրոց․․․։ Ես սիրում եմ իմ կյանքը։ Ինձ դուր է գալիս համարյա ամեն ինչ այստեղ և´ դպրոցը, և´ ընտանիքը, և´ ընկերները, և´ ես։ Տխրում եմ մեկ մեկ, բայց դա դժբաղտություն չէ, ուղղակի մարդ չի կարող հավերժ ուրախ լինել։ Տխուր պահերին ես դիմում եմ ընկերներիս օգնության և էլի ուրախանում՝ հասկանալով, որ մենակ չեմ։ Ես դա եմ համարում երջանկություն՝ ճիշտ երջանկություն, երջանկություն, որը շատ թանկ գին է ունենալու հետո, բայց ես միևնույն է պատրաստ եմ այն վճարել։ Հնարավոր է ես հանկարծակի ցավերին կամ տխրությանը ավելի զգայուն եմ, բայց ինձ դա չի խանգարում ապրել։ Մարդ ունի մի կյանք և գոնե այդ կյանքում պետք է լինել երջանիկ, քանզի ամեն մարդ արժանի է դրան։ Սա այն ամենն էր ինչ ես կարող էի ասել երջանկությամ մասին, քանզի դժվար է բացատրել այն, ինչ պետք է զգալ։ Միայն զգալով կհասկանաք նրա արժեքը։

 

<Պետք է կյանքն ընդունել այնպես, ինչպիսին որ նա է և ազնիվ ծառայենք նրան ավելի գեղեցիկ և իմաստուն դարձնելու համար։> Շատ ճիշտ է ասված կյանքի մասին։ Պետք չէ բողոքել, քանզի այդպես ոչինչ չի փոխվի և կյանքը այդպիսին է։ Պետք է ընդունել և երջանիկ լինել քո ունեցածով։ Որպեսզի կյանքը իմաստուն և գեղեցիկ դարձնեն,ք պետք է այդպիսին լինենք ներսից։ Պետք է երջանիկ լինենք։ Ընդունենք կյանքը իր ձևերով և կանոններով, խաղանք նրա հետ, չվախենալով, որ կպարտվենք։ Չէ որ կյանքը հենց խաղ է։ Խաղ, որտեղ խաղում են բոլորը, ով չի հասկանում կամ չի դիմանում խաղին նա դուրս է գալիս այնտեղից։ Կան հաղթողներ և պարտվողներ, քանզի չկա այնպիսի խաղ, որտեղ բոլորը հաղթեն։ Ընդունենք մեր կյանքը, ընդունենք մեր խաղը և խաղանք իր կանոններով։ Պետք է իմաստացնել կյանքը, սովորել սխալների վրա, հիշել շատ կարևոր պահեր և խոսքեր, լինել լավատես,  սիրել նրան։ Եղեք երջանիկ։ J

 


Գարեգին Նժդեհի խոսքը Հայաստանի անկախության 25 ամյակի առթիվ

Տեքստի վերլուծություն

 

Գարեգին Նժդեհը շատ հայրենասեր է եղել, նա ցանկացել է պահպանել հայրենիքը և իր զավակներին։ Ուզում էր, որ հայ սերունդը ապրի և ծաղկի դարերով, ալյ ոչ թե գնա դեպի օտարություն։ Ինչքան էլ նա զարգացներ Ցեղակրոնությունը, դա միևնույն է չէր կարող միավորել բոլորին։ Դեռ շատ երիտասարդներ իրենց բախտն էին փորձում գտնել օտար երկրներում՝ չհասկանալով, որ իրենց հայրենիքը այստեղ է և հայրենի հողը, իր ընտանիքը փոխել ոչինչ չի կարող։ Այն հոգու թունավորման է նման և դա կար շատերի մոտ։ Շատերը չէին հասկանում, որ իրենց այդ արարքով նրանք արհամարում էին հայոց արժեքները, մշակույթը։

 

Նու ուզում էր հույս տալ ժողովրդին, ասելով, որ միավորվում է Հայաստանը։ Նրա կարծիքով Ցեղակրոնությունը փրկում էր շատերին օտարությունից և նրանք նայում էին կյանքին բաց աչքերով, լինում էին հաջողակ, համախմբվում էին և ձգտում նպատակների։ Գարեգին Նժդեհը կարծում էր, որ առաջնորդող գաղափարը պետք էր շատերին։ Նրա կարծիքով պետք էր վերջ տալ անհաշտությանը և թշնամանքին։ Պետք էր ունենալ գաղափար, որը առաջ կանցներ բոլոր մնացած գաղափարներից։ Այդ գաղափարը Ցեղակրոնությունն էր։

 

Միայն Ցեղային շարժումը և Հայկական լեգեոներներն էին կարևոր։ Նա ասում է, որ պետք է լինել միասին և որպես մի ազգ։

 

Ես համամիտ եմ իր այս խոսքերի հետ։ Նա իսկապես շատ հայրենասիրնական ոգի է ունեցել և տեսել է հույս այնտեղ, որտեղ այն գրեթե գոյություն չուներ։ Իսկ այն, ինչը վերաբերվում էր օտարությանը, դա մի քիչ վիճելի հարց է։ Ոմանք կարծում են, որ իսկապես պետք չէ թողնել հայրենիքը և գնալ, իսկ մյուսները ասում են, որ կարող են սիրել իրենց հայրենիքը և գնալը այնտեղից ոչինչ չի փոխում իրենց այդ մտքում։ Ես չգիտեմ դեռ որն է ճիշտ կամ որ մտքի հետ եմ ես համամիտ, բայց կարող եմ ասել, որ ամեն դեպքում պետք չէ մոռանալ հայրենիքը։ Գարեգին Նժդեհը շատ խորիմաստ է դիտել այդ հարցը և հստակ որոշում կայացրել՝ հայտնելով այն ժողովրդին, կոչ անելով մնալ Հայաստանում և օգնել իրենց հայրենակիցներին։ Պետք էր համախմբվել և Գարեգին Նժդեհը արեց դա, նա հավաքեց հայ ժողովրդին և պահեց նրանց Հայաստանում։

 


Գարեգին Նժդեհ <<Ժողովուրդ և առաջնորդ»

Գարեգին Նժդեհը իր այս հոդվածում խոսում է առաջնորդի՝ իսկական առաջնորդի մասին։ Իսկական առաջնորդը ազնիվ է միշտ, անվախ և կարող է մահանալ հանուն իր ժողովրդի։ Նա պետք է պատրաստ լինի իր վրա վերցնել ժողովրդին առաջնորդելու պարտականությունը։ Ժողովուրդն էլ իր հերթին պետք է սիրի լավ առաջնորդին, այլ ոչ թե ենթարկվի անազնիվ առաջնորդի։ Իր սերնդի առաջնորդ լինելը  ամենաբարձր աստիճանն է, որ կարող է ունենալ մարդը։ Միշտ պետք է լինի մարդկանց կյանքում լավ առաջնորդը, առանց նրա կորում է ժողովրդի հավատը, իսկ առանց դրա ժաղովուրդը կսկսի ցրվել և կդադարի լինել ժողովուրդ։ Ազգը պետք է թշնամի համարի նյութապաշտ առաջնորդին, որովհետև այդպիսի առաջնորդները հայրենասեր չեն լինում։ Առաջնորդը պետք է երջանիկ պահի իր ազգին, ապահով, անվնաս և որ իրենից հետո ինչ-որ անարժան ուրիշը չգա առաջնորդելու։

Ես միայն համաձայն չեմ Գարեգին Նժդեհի այս խոսքերի հետ «Ամեն առաջնորդ ըստ իր պատկերի է դիմակերտում իր ժողովուրդը»։ Իմ կարծիքով, չի կարող լինել այնպիսի առաջնորդ, որ ուզենա իր ժողովրդին իր նման դարձնի։ Եթե առաջնորդը խաբեբա է, ապա նա կցանկանա, որ իր ժողովուրդը լինի միամիտ, դյուրահավատ և անգրագետ, որպեսզի հեշտ լինի նրանց խաբելը։ Եզրակացություն անելով այն հանգամանքից, որ առաջնորդը կարող է լինել բարի և իմաստուն, այդ դեպքում նա իհարկե կուզենա, որ իր ժողովուրդը իր նման լինի, այդ պարագայում չի կարելի համաձայնվել իմ կարծիքի հետ։ Բայց նաև քանի որ մեր օրերում դժվար է հանդիպել բարի և միայն ժողովրդի մասին մտածող առաջնորդի, ապա իմ կարծիքն արդարացվում է։

 

«Մեր կյանքում դեռ զորաշարժի ենթարկված չէ ճշմարտությունը ստամտավորականության պատճառով, հայությունը դեռ չի հասկացել, որ հայկական հարցի սկիզբն ու վախճանը դա հոգեվերանորոգված հայ անհատն է»։ Ես շատ հավանեցի այս տողերը, որովհետև նրա մեջ կա ճշմարտություն։ Համաձայն եմ, որովհետև ճիշտ է, հայությունը դեռ չի հասկացել, որ խնդիրը ժողովրդի կամ երկրի մեջ չէ, այլ՝ հենց իր։ Հայ ժողովուրդը երբեք չի կարող գտնել հայկական հարցի պատասխանը առանց հոգենորոգման։ Հոգենորոգումը, այն է, երբ վերանայում ես քո անձը, հասկանում սխալներդ և ուղղում քո կյանքի ապրելաձևը՝ դառնալով բարի, ազնիվ, արդար․․․։ Մինչև հայությունը չհասկանա դա, չի կարող զարգանալ, չի կարող գտնել շատ հարցերի պատասխան՝ չհասկանալով, որ իր խնդրի պատասխանը նա դեռ չի գտել։ Ամեն հայ պետք է հոգենորոգվի և փորձի գտնել ժողովրդի հարցերի պատասխանը, դրանից հետո նոր պահանջի, որ իրեն լսեն, հարգեն և ընդունեն մյուս պետությունները։ Ամեն անհատ ունի կարևորություն իր տեսանկյունից և պարտադիր է նաև իր վերաբերմունքը դրա շուրջ։ Պետության մեջ կարևոր է նույնիսկ մեկ անհատը։



Գրեգին Նժդեհ <<Ռազմիկը չի մեռնում>>

 Եթե մարդ հասկանում է, թե ինչ է մահը և կյանքը, ապա վայելելու է տրված օրը, արևը և ամեն գեղեցիկ բան այս աշխարհում։ Բայց Գարեգին Նժդեհը միաժամանակ և´ ապրում էր, և´ մեռած էր։ Ապրում էր, որովհետև նա ֆիզիկապես գոյություն ուներ, իսկ մեռած էր, որովհետև ժողովուրդը այդպես էր կարծում։ Նա ապրում էր, բայց այդ կյանքի զգացումը չկար։ Պետք չէ հանձնվել, որովհետև իսկական ռազմիկը չի մեռնում։ Պետք չէ մեռնել։ Բայց արդյո՞ք նա մեռած չէր, որ ապրեր։

 

Իսկ ժամանակն ամենածանր բանն է և ամենաթեթևը։ Լսվում է սրտի զարկը, բայց իրականում դա ժամանակն է։ Դա զգում են այն մարդիկ, ովքեր դրա առկայությունն ունեն։ Պետք է հաղթել ժամանակը և այնպես, որ այն անզգա դառնա։

 

Եթե հերոս ես, ուրեմն ապրիր` չզգալով ժամանակը։ Ռազմիկը երբեք չի մեռնում։ Նա ուժեղ է և´ կյանքից, և´ մահից։

 

 Ի՞նչ է նշանակում միաժամանակ ապրել, բայց լինել մեռած։ Իմ կարծիքով, մարդ ուղղակի ապրում է, երբ նա ոչ ոքի պետք չէ կամ ոչ ոք նրան չի սիրում, ապա մնացածի համար նա մեռած է։ Պետք է ապրել` լինելով սիրված և հարգված շատերի կողմից։ Եվ երբ գա այն օրը, որ դու էլ գոյություն չես ունենա, դա միայն ֆիզիկապես կլինի։ Դու կապրես քո հարազատների սրտում և երբեք չես մեռնի, ժամանակը անզոր կլինի քեզ համար։ Պետք է հասկանալ, որ ուղղակի ապրելը քիչ է, դա նույնն է, ինչ լինել մեռած։ Օրինակ, ես միշտ փորձում եմ ապրել ոչ միայն իմ, այլ նաև շատերի համար` իմ ընտանիքի, իմ ընկերների, իմ սիրելիների։ Նույնը Գարեգին Նժդեհի հետ էր տեղի ունենում, ուղղակի նա ապրում էր իր ժողովրդի և հայրենիքի համար` պաշտպանելով այն։ Ապրել` նրա համար նշանակում էր լինել սիրված և հարգված իր ժողովրդի կողմից։ Նա ապրում էր շատ ճիշտ, իսկ երբ նա մարդկանց համար մեռած դարձավ, իր հոգու խորքում էլ իրեն մեռած համարեց։ Նա այդ պահին հասկացավ, որ հենց իր հայրենակիցներ էին իրեն ուժեղ և կենդանի պահում։ Եթե դա ճիշտ է ապա նրա կյանքի այդ հատվածում մեծ դեր ուներ ժամանակը։ Իր ժողովրդի սերն էր նրան պակասում և դրա պատճառով էլ օրը, ժամը, վայրկանը երկար էին թվում։ Կարծես թե այդ երկար ժամանակը կործանում էր նրան ներսից և ստիպում էր խենթանալ։ Ժամանակը ստիպում էր, որ նա զգար իրեն։ Այդ պահին նրան թվում էր, թե լսում է իր սրտի զարկերակը, բայց դա ժամանակի ձայնն էր։ Նա ուզում էր հաղթահարել ժամանակը` .այն դարձնելով անզգա իր համար։ Ցանկանում էր ապացուցել, որ նա իսկական ռազմիկ է, զորեղ է կյանքից, մահից և ժամանակից։ Այսպիսով, եթե մարդ կարողանում է հաղթահարել այս փորձությունները, ուրեմն նա էլ է անմահ ռազմիկ։

 


Նյութը վերլուծել է Գոհար Հովհաննիսյանը

 

Գարեգին Նժդեհի հոդվածները

էջեր- 633- 634, 576- 580, 660- 662, 669- 673