Իմ մասին 

 

Ես Հովհաննիսյան Գոհարն եմ։ 17 տարեկան։ Սովորում եմ <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի 12-րդ դասարանում։ Ես շատ անսովոր անձնավորություն եմ, բայց եթե փորձեք անպայման կսովորեք ինձ։ Ես չունեմ կարծրատիպեր, ապրում եմ այնպես, որ չնմանվեմ հասարակության մեծամասնությանը։ Իմ հիմնական վախերը բխում են իմ իսկ կոմպլեքսներից, բայց ես համոզված եմ, որ ժամանակի հետ կհաղթահարեմ դրանք։ Պատրաստվում եմ ինքնուրույն կյանքի։ Մինչ այս եղել եմ շատ վայրերում, շատ ճամփորդել և անցել բազմաթիվ դժվարությունների միջով։ Այդ ամբողջ ընթացքում եղել են մարդիկ, ովքեր միշտ կողքիս են եղել, մարդիկ, ովքեր լքել են ինձ, կոտրել, կամ էլ ոտքի կանգնեցրել։ Այնքան արկածների միջով եմ անցել, որ մեկ օրը բավական չէ դրանք լրիվ հիշելու համար։ Ամեն դեպքում ես ձգտում եմ նոր ծանոթությունների և շատ հեշտ եմ ընկերանում։ Ես այն մարդն եմ, ում հետ կարոլի է խոսել ամենինչից։ Կա խնդիր․․․․ ես զգացմունքային եմ, դա առաջ շատ էր խանգարում ինձ, իսկ հիմա ուղղակի աշխատում եմ իմ մեջ պահել։ Ընկերներս ասում են, թե շատ բարի եմ, ներողամիտ, համբերատար և միամիտ։ Ամենից շատ ատում եմ, երբ ինձ սպասեցնել են տալիս։ Շատ հաճախ լսում եմ երգեր ականջակալներով, դա ինձ օգնում է դուրս գալ իրականությունից և պատկերացնել մի աշխարհ, որը չի էլ կարող լինել։ Երբեք իմ ոչ մի քայլի համար ես չեմ զղջացել, ինչ արել եմ, լավ եմ արել և օգուտ քաղել։ Երբ ինձ քննադատում են ես դառնում եմ ագրեսիվ և ոչ դուրեկան, դրա համար էլ չարժի խաղալ զգացմունքներիս հետ։ Ես հավատում եմ, որ կյանքը բոլորի համար ունի շատ լավ և շատ դժվար պահեր։ Պետք է ընդունել և հաղթահարել ամեն դժվարություն և կամաց կամաց հասնել նրան, որ միայն լավ պահերը քո գիտակցություննում տպավորվի։ Աստծուն ես չեմ հավատում, հավատս և հույսս ուղղել եմ ինձ և իմ ուժերին։ Ցանկանում եմ մի օր ետ նայել և հպարտությամբ ասել, որ ես շատ գիժ ու հետաքրքիր կյանք եմ ապրել։ Շնորհակալություն, դուք կարդում էիք նյութ իմ մասին։ 

Իմ հրաշալիքները

Download
Իմ հրաշալիքները.docx
Microsoft Word Document 613.5 KB

Դեպք իմ մանկությունից

Ամենատպավորիչ դպքը սա էր: Երբ 5 տարկան էի և եկավ նոր տարին, գիշերը լույսերը անջատեցինք և վառեցինք տոնածառի լույսերը: Մայրս ասեց մի բան երգեմ, և ես հիշեցի իմ տատիկի սովորացրած նոր տարվա երգը: Երգեցի և պարեցի: Եկավ երկար սպասված ժամը: Նոր տարին սկսվեց: Եվ ես վերջապես նստեցի ուտելու: Այնքան արագ էի ուտում, որ հյութը վրաս թափեցի: Հերիք չէր թափեցի, մի բան էլ բաժակը կոտրեցի: Հայրս բարկացավ: Ես ամանս վրցրի գնացի իմ սենյակ և միայնակ նոր տարին նշեցի:

Շնորհավոր մարտի 8 և ապրիլի 7

Շնորհավորում եմ բոլոր աղջիկներին, քույրերին, կանանց, մայրերին մարտի 8-ի և ապրիլի 7-ի առթիվ: Ցանկանում եմ սեր, երազանքների իրականացում, անսպառ երջանկություն և ժպիտ: Թող այդ ժպիտը լինի ջերմ, պայծառ և հոգատար: Թող նրանց աչքերը ծովի նման խաղաղ լինեն, ջերմ ալիքներ տան: Թող որ այդ օրերը նրանց համար անսպառ լինեն, ուրախությամբ լի և ջերմությունով հարուստ: 


 

Համացանց

Օձեր 

Թե ինչպես դիմավորեցի նոր տարին

 

 

Ես իմ նոր տարին անցկացրեցի մեր գյուղում` Մարմաշենում: Այնտեղ արդեն այնքան ձյուն կար, որ եթե ոտնահետքերի տեղերով չգնաս, իսկույն կխորտակվես մինչև ծնկներդ, այդքան ձյուն կար: Ինչ վերաբերվում է նոր տարվան, ինչպես միշտ շատ ուրախ, շամպայնով և հրավառությամբ դիմավորեցինք: Հենց հնչեցին զանգերը, մենք, ինչպես բոլորը, շամպայնով լի բաժակներով դիմավորեցինք, հետո անմիջապես դուրս վազեցինք` հրավառությունները տեսնելու: Մենք էլ էինք հրավառություն կազմակերպել. մինչ այն վառվում էր, ես և քույրիկս գնացինք մեր ընկերուհիների մոտ և միասին դիտեցինք հրավառությունները: Այսպես անցավ մեր  ուրախ և շատ սպասված  նոր տարին: Բարև 2013թվական…

 

 

 

 

 

 

Write a comment

Comments: 2
  • #1

    elen (Tuesday, 02 June 2015 12:03)

    barev cez es uzum em imanal inchpes eq sarqel ajs blog@

  • #2

    Liana (Tuesday, 23 February 2016 08:41)

    Գոգ, շատ լավ և հիանալի բլոգ ունես: Ինձ շատ դուր եկավ:)))