Թափառական շների խնդիրը

Թափառական կենդանիների՝ հիմնականում շների հարցը շատերը անտեսում են, բայց կան իհարկե դեպքեր, օրիակ երբ տեսնում ենք մեքենայի տակ ընկած կենդանու կամ վնասված մարմնի հատվածով շների, և հենց այդ ժամանակ մենք սկսում ենք մտածել, թե ինչու կառավարությունը բավականին ջանքեր չի ներդնում լուծելու այդ կենդանիների անտուն լինելու խնդիրը։ 2014 թվականի արդյունքներով ծախսվել է  մոտավոր 219․000․000 դր թափառական շների խնդիրին։ Մեծամասամբ նրանց վնասազերծել են, այսինքն կրակել, իսկ շատ փոքր մասին կամ քնեցրել են, կամ ստերջացրել։ Շատ երկրներ անում են ավելի էական քայլեր, օրինակ կառուցում են հատուկ վայրեր թափառական կենդանիների համար և խնամում նրանց այնտեղ, կամ անտուն մարդկանց տալիս են գումար շուն պահելու համար։ Պետք է լինել ավելի ակտիվ, ոչ միայն վնասից խուսափելու համար, ալյ նաև չհանդիպելու անցանկալի իրավիճակներից երբ շատերը ուղիղ իմաստով տեսնում են կենդանիների օրգանները ամբողջ ճանապարհով մեկ։ Կենդանասերները վերցնում են իրենց և պահում մինչև նոր տերեր գտնելը, բայց դա էլ շատ հաճախ լուծում չի հանդիսանում, քանզի քիչ դեպքերում է գտնվում մարդ, ով կհամաձայնվի իր մոտ վերցնել փողոցային կենդանու, դրա հետ մեկտեղ գալիս է պատասխանատվություն, պետք է պատվաստել, տանել ստուգման, վարժեցնել և այլն։ 

<Prestige> նավի խորտակումը․ վերլուծություն

2002 թվականին «Prestige» նավը, որ տանում էր նավթանյութեր վթարի ենթարկվեց և խորտակվեց։ Նավթը լցվում էր Իսպանիայի հյուսիս-արևմտյան ափերը։ Անձնակազմը փրկվեց, բայց նավը երկու կես եղավ։ Գործը հետաքննվեց 8 տարի, որից հետո անցկացվեց դատ։ Նավապետին դատապարտեցին ազատազրկման 9 ամսով էկոլոգիական վնաս հասցնելու համար։ Իսկ ընդհանուր վնասի չափը կազմում էր 4․4 միլիարդ եվրո։ Այդ գումարը վճարեց նավի ապահովագրման կազմակերպությունը։ Վթարի պատճառով մահացան շատ կենդանիներ և ոչ միայն ծովում, սատկեցին նաև շատ թռչուններ։ Իարկե հետո ուշացումով նավը տարան այնտղից, բայց վնասը շատ մեծ էր։ Շատ մասնագետներ աշխատում էին դուրս հանել նավթը ափերից։ Նման դեպքերը էկոհամակարգին ուժեղ հարվածում են, իսկ մարդկանց զբաղվածության պատճառով 8 տարի հետևանքները մեծանում էին։ Երևի թե շատերը աչք փակեցին դրան և ուղղակի առանձնացրեցին անհրաժեշտ ծովափերը։ Իմ կարծիքով պետք չէ անտեսել նման դեպքերը։ Լուրջ վերաբերմունք և պատրաստակամություն ցուցաբերելու դեպքում մենք հնարովոր է չկարողանանք բացառել վնասը, բայց գոնե մինիմումի կհասցնենք։ Ինչու են մարդիկ անտարբեր էկոլոգիական խնդիրներ հանդեպ ես չգիտեմ, բայց հանդուրժել դրանց մեղավորներին և առաջ գնալ հաստատ պետք չէ։ 

Մեր միջավայրը

 

Մենք ապրում ենք ոչ այդքան բարենպաստ միջավայրում, բայց չհաշված բոլոր այդ էկոլոգիական խնդիրները, որոնք մեր աչքի առաջ են ամեն օր, ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Շրջակա միջավայրը ազդում է նաև առողջության վրա։ Փոշոտ մթնոլորտը ազդում է զգայուն մաշկի վրա՝ ինչպիսին իմն է։ Եվ այդ պատճառով հնարավոր է դա արտահայտվել ցանի տեսքով։ Պետք է խստացնել օրենքները կապված փողոցները աղտոտմանը և ընդհանրապես աղտոտմանը։ Պետք է վերամշակել աղբը։ Շատացնել աղբամանները հասարակական վայրերում։ Քչացնել ավտոմեքենաները, գործարանները կառուցել քաղաքից շատ հեռու։ Ներմուծել էլեկտրական ավտոմեքենաներ։ Ես ազդում եմ շրջակա միջավայրը բարեկարգության վրա մասնակցելով կամավորական ճամբարներին։ Նրանք օգնում են ավելի շատ գնահատել այն վայրը, որտեղ ապրում ես և այդ ամենից ելնելով սկսում ես ավելի խնայողաբար և սիրելով վարվել դրան։ 

Մարդը և բնությունը

 

Ժամանակի հետ առաջացավ Էկոլոգիա գիտությունը, որը սովորեցնում էր մարդկանց պահապանել բնությունը և օգտագործել նրա ռեսուրսները ճիշտ։ Երբ առաջացավ այդ գիտությունը մարդիկ արդեն սկսել էին չարաշահել բնությունը։ Մարդն էլ է բնության մի մաս։ Բայց առանց բնության մարդը չի կարող ապրել, իսկ բնությունը առանց մարդու կարող է։ Այստեղից հետևություն, որ մարդ արդեն վաղուց հեռացել է բնությունից և սկսել օգտագործել բնության բարիքները իր կյանքը հարմարավետ դարձնելու համար։ Իսկ բնությունը միայն տուժում է մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով։ Կառավարել մարդու միջամտությունը բնության բնական գործընթացին անհնար է։ Քանզի մարդուն անհրաժեշտ է բնությունը նրա զարգացման համար։ Իսկ մարդուն արգելել զարգանալ ոչ ոք չի կարող։ Ապագայում՝ մոտավորապես 150 տարի հետո իմ կարծիքով մարդը կվերանա, քանի որ կվերջանանա բնության անհրաժեշտ բարիքները։ Դա կլինի դաժան, դանդաղ ու տանջալից, բայց դրա միակ մեղավորը մարդը կլինի։

Երկրաշարժ

Բնական աղետներից մեկը երկրաշարժն է, որը հնարավոր չէ կանխել։ Այն ստորգետնյա ցնցում է, որը պատճառով փլուզվում են կառույցներ և մահանում շատ մարդիկ։ Դա իհարկե կախված է երկրաշարժի ուժգնությունից։ Շան անգամներ եղել են երկրաշարժեր մեր առօրյաում, իսկ մենք չենք նկատել և դա նորմալ է։ Բայց ուժեղ երկրաշարժի ժամանակ պետք է խիստ հետևել կանոններին, որպեսզի չմահանանք և նույնիսկ կյանք փրկենք։ 

  • Բնակարաններում չկատարել շենքի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինի ձևափոխություններ,
  • Շենքերի մուտքերը, աստիճանահարթակները, միջանցքներն ու պահեստային ելքերն ազատել մեծածավալ առարկաներից,
  • Կահույքն ամրացնել պատերին, ծանր իրերը, դյուրավառ և թունավոր նյութերով լի անոթները տեղադրել ապահով տեղերում, մահճակալները տեղադրել պատուհաններից և հայելիներից հեռու, նրանց վերևում չկախել ծանր առարկաներ,
  • Նախապես որոշել տան կամ աշխատատեղի ամենաանվտանգ տեղերը (շենքի միջին մասի հիմնական պատերը, հիմնական պատերի անկյունները, դրանց վրա դռան բացվածքները, հենասյուները և այլն), որտեղ կարելի է պատսպարվել մինչ ցնցումների ավարտը,
  • Վաղօրոք որոշել շենքից դուրս գալու առավել կարճ և անվտանգ ուղին։

 

Ամեն ինչ հեշտ է թվում, բայց առաջին հերթին պետք է պահպանել հանգստություն և չտրվել պանիկային։ Պետք է հիշել, որ ելք միշտ կա։