Սպիտակուցներ

Հակաբիոտիկներ

Գենետիկա

Ժառանգական հիվանդություններ

Մարմնի բարձր ջերմություն

10 տպավորիչ փաստեր մեր մարմնի մասին

Մարդու մարմնում հնարավոր է գտնել այնքան քլոր, որ բավարար կլիներ հինգ լողավազանների ախտահանման համար, այնքան ֆոսֆոր, որ հնարավոր կլիներ պատրաստել 20 հզ. լուցկու հատիկներ, այնքան ճարպ, որ դրանից կպատրաստվեր 10 կտոր օճառ: 

Կան մեր մարմնին վերաբերող նաև այլ հետաքրքիր փաստեր. 

10. Մարդու կյանքը հնարավոր է միայն մարմնի 32-43 աստիճանի (ըստ Ցելսիուսի) պայմաններում: 

9 . Մեկ օրվա ընթացքում մարդն արտադրում է մոտ 1լ թուք, 3լ ստամոքսահյութ, 2լ ենթաստամոքսային հյութ, 3,5լ աղիքային հյութ և 1լ լեղի: 

8 . Միայնությունն ամենածանր է տանել ժամը 20.00-22.00-ի ընթացքում: 

7 . Եղունգների ու մազերի աճն ավելի ինտենսիվ է 16.00-18.00-ի ընթացքում: 

6 . Մարդ ընդհանուր առմամբ վեց զգայարան ունի՝ ճաշակելիք (համի), հոտառություն, շոշափելիք, տեսողություն, լսողություն և հավասարակշռություն: Համի, լսողության և հոտառության զգայարանները սրվում են 17.00-ից մինչև 19.00-ն: 

5. Համի ընկալման նրբությունը կախված է սննդի ջերմաստիճանից: Համն ավելի սուր է զգացվում, եթե սնունդը 24 աստիճան է (ըստ Ցելսիուսի): 

4. Լյարդն ավելի լավ է քայքայում ալկոհոլը ժամը 18.00-ից մինչև 20.00-ն: Կենտրոնական Աֆրիկայում բնակվող ֆուրերի ցեղը նույնպես շատ է գնահատում լյարդը, քանի որ համարում է, որ հոգին հենց այդ օրգանի մեջ է գտնվում, հետևաբար, կենդանու լյարդ ուտելով՝ մարդ կարող է ընդարձակել իր հոգին: Իսկ ահա կանանց թույլ չի տրվում լյարդ ուտել, քանի որ համարվում է, որ նրանք հոգի չունեն: 

3.Մարմնի քաշի 6-8 % խոնավության կորուստը մարդու մոտ կիսաուշագնաց վիճակ է ստեղծում, 10 % կորուստը տեսիլքներ է առաջացնում ու կլման ռեֆլեքսի խանգարում: Հեղուկի 12 % կորստի հետևանքով սիրտը կանգնում է: 

2. Հոնքերը, թարթիչները ու թևատակերի մազերն «ապրում» են 3-4 ամիս, իսկ գլխի մազերը՝ 4-6 տարի: Տիբեթյան լամա-բժիշկների մասին լեգենդներ են հյուսվում: Միայն նա, ով կարող է դանակով երկայնքով կիսել մարդկային մազը, իրավունք ունի բժիշկ դառնալ, իսկ վիրաբույժ դառնալու համար հարկավոր էր այդ մազը նորից կիսել: 

1.Համաձայն ֆրանսիացի նյարդաբանների հետազոտությունների՝ լացող մարդու մոտ գործում է դեմքի 43 մկան՝ այն դեպքում, երբ ծիծաղող մարդու մոտ գործում է միայն 17-ը: Այդ կերպ, ծիծաղելը էներգետիկ տեսանկյունից ավելի ձեռնտու է, քան լացելը:

Թմրամոլություն (Նարկոմանիա)

Download
թմրանյութեր.pptx
Microsoft Power Point Presentation 488.5 KB

Հակածխախոտային ակցիա

Ծխելը շատ վնասակար է առողջությանը: Անչափահասներին առավել վնաս է, քանի-որ ծխախոտի մեջ կա 200 տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են կործանել ձեր առողջությունը: խելու պատճառով հնարավոր է առաջանալ քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և շատ այլ թունավորումներ: 

 

Ծխախոտը մարդու թշնամին է: Մարդ ծխում է և այդ ծուխը հնարավոր է, որ շնչի մի ուրիշ մարդ, այդ մարդիկ կոչվում են պասիվ ծխողներ: Պասիվ ծխողներին ավելի մեծ վնաս է հասնում քան ծխողներին, որովհետև ծխախոտի ծխի մեջ կա 400 տարբեր վնասակար նյութեր:

Եթ մենք այդ ամենին նայենք ավելի մոտիկից, կտեսնենք, որ աշխարհի տղամարդկանց 60 տոկոսը և աղջիկնրի 5 տոկոսը ծխում են: Կան ծխախոտի բազմազան տեսակներ: Դրանց տուփի վրա մենք կտեսնենք գրված <Ծխելը վնասակար է առողջությանը> նախադասությունը, կամ <Ծխելն առաջացնում է թոքերի քաղցկեղ> նախադասությունը:

 

Դա գրում են, որ մարդիկ քիչ ծխեն, բայց իմ կարծիքով այդ գրվածքին շատ քչերն են ուշադրություն դարձնում: 

Առողջություն

Առողջությունը մեր օրգանիզմի նորմալ վիճակն է:

Առողջությունը ունի երեք տեսակ:

1. Ֆիզիկական աղողջություն- երբ բոլոր օրգան համակարգերը նորմալ աշխատում են: 

2. Հոգեկան առողջություն- բնորոշվում է մտածելու, հիշելու, հասկանալու, հույզրի կառավարման անընդհատ զարգացող ընդունակությամբ: 

3. Բարոյական առողջություն- բորոշվում է այն սկզբունքներով որոնք կազմում են մարդու սոցիալիական կյանիք հիմքը:

 

 

 

 

 

Առողջության գործոնները

1. Հիգենա 

2. Առողջ սնունդ 

3. Առողջ ապրելակերպ 

4. Վնասակար սովորություններ 

5. Շրջակա միջավայր 

6. Ժառանգականությունը 

7. Կրթություն 

8. Աղքատություն 

9. Մարզանք և կոփում 

10. Նորմալ հոգեվիճակ 

Առողջ սնունդ

Ռացիոնալ է կոչվում առողջ մարդու ֆիզիոլոգիապես լիարժեք սնունդը, հաշվի առնելով նրա սեռը, տարիքը, մասնագիտությունը, կլիման: Լիարժեք սնունդը պարունակում է սպիտակուցներ- 100գ, ճարպեր- 80գ, ածխաջրեր- 400գ, հանքային աղեր, վիտամիններ և ջուր- 1,5-3լ: Չկա որևէ սննատեսակ, որը պարունակի այդ բոլոր նյութերը միասին: Դրա համար սնունդը պետք է բազմազան լինի: 

 

Սպիտակուցները օգտագործվում են որպես շինանյութ: 

Ճարպերը և ածխաջրերը որպես էներգիայի աղբյուր: 

 

 

Վնասակար սովորություններ

 

Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ: 

Ալկոհոլը մեր կյանքում լայնորեն կիրառվում է գրեթէ բոլոր առիթների ու միջոցառումների ժամանակ: Ալկոհոլը ենթակա է ազատ վաճառքի, բայց ունի տարիքային սահմանափակում: Արգելված է վաճառքը անչափահասներին: Ալկոհոլի փոքր քանակները ընդունելուց մարդն իրեն <լավ է զգում>, բարձրանում է տրամադրությունը, դառնում է ավելի շփվող անկաշկանդ: Ալկոհոլը ներծծվում է ստամոքսում և արյան միջոցով անցնում է ուղեղ: Ալկոհոլի փոքր քանակները առաջացնում են ուշադրության թուլացում: Մեծ քանակությամբ ալկոհոլից մարդ դառնում է քնկոտ, շարժումները թափթփված, ուշադրությունը ցրված, տեսողությունը շաղված:Մարդը կորցնում է ինքնակառավարումը: Չափազանց մծ քանակուների դեպքում առաջանում է ալկոհոլային թունավորում, որից մարդ կարող է մահանալ: Ալկոհոլից առաջանում է կախվածություն, որը դառնում է հիվանդություն և կոչվում է ալկոհոլիզմ

 

Ծխախոտ- Ամենավնասակար սովորությունն է: Հայաստանի տղամարդկանց 60 տոկոսը և ցավոք կանանց մինչև 5 տոկոսը ծխում են: Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին կոչվող թմրանյութը, որը առաջացնում է կախվածություն, քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և այլն...: Վաճառքը անչափահասներին նույնպես արգելված է: Ծխախոտի վնասները լինում են վաղաժամ և հեռավոր, որոնք առաջ են գալիս ամիսներ կամ տարիներ հետո: Ծխողը դուրեկան չէ շրջապատի համար: Նրա ատամները դեղնած են, շունչը թարմ չէ, մաշկի գույնը մգացած է, առաջանում են վաղաժամ կնճիռներ: Ծխախոտը պարունակում է մոտ 200 հատ տարբեր թունավոր նյութեր, իսկ ծխած ծխախոտի ծուխը երբ ներշնչում են կոչվում են պասիվ ծխողներ: Պասիվ ծխողների համար դա ավելի վնաս է քան ծխողների: 

 

 

Ինչ է ԳՄՕ-ն

Վերջին տարիներին շատ է խոսվում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) վնասի մասին։ Դրանք մուտք գործեցին մեր կյանք 1990-ականներին։ Առաջին տրանսգենային բույսը` ծխախոտը, որից ցանկացել են հեռացնել նիկոտինի գենը, ստացվել է 1983-ին, իսկ 1996-ից սկսած` ԳՄՕ-ն աճեցնում են վաճառքի համար։ Բույսերը, որոնք պարունակում են միջատների, բակտերիաների, ձկների և այլ կենդանի օրգանիզմների գենային հատվածներ, սկսեցին ցանվել խոշոր ցանքատարածքներում:
Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ է ԳՄՕ-ն, բերենք մի օրինակ. կարտոֆիլի մեջ ներարկվում է կարիճի գեն, և ստացվում է մի սննդամթերք, որը չի ուտում ոչ մի միջատ։ 
ԳՄՕ-ներն օրգանիզմներ են, որոնց ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով: Բարձր բերքատվությամբ բուսական կուլտուրաներ և բարձր մթերատվությամբ կենդանիներ (որոնք դիմացկուն են տարբեր ազդեցությունների նկատմամբ) ստանալու համար ձևավորվել են բնության մեջ չխաչասերվող օրգանիզմների հիբրիդներ` առանց նախապես հաշվի առնելու ապագայում սպասվող արդյունքները: Այլ բույսի, կենդանու, միջատի, բակտերիայի և նույնիսկ մարդու գեները ներդրվում են բույսերի, ձկների և կաթնասունների քրոմոսոմներում` դոնորի կառուցվածքի վրա այդ գեների ներգործության նպատակով, ինչի արդյունքում ձևավորվում են կենդանի օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր, որոնք անցյալում հնարավոր չէր պատկերացնել: Ոչ ազգակցական տեսակների գեների ընտրության ճանապարհով կարելի է ստանալ ցանկացած արդյունք՝ ստեղծելով տրանսգենային օրգանիզմներ, որոնք ժառանգաբար փոխանցում են իրենց փոփոխված հատկությունները:
ԳՄՕ-ների ստեղծման հիմնական նպատակը մոլորակի աճող բնակչությանը սովից փրկելն է։ ԳՄՕ-ի ներդրման կողմնակիցները պնդում են, որ դրանց օգտագործումը շահույթ կբերի աղքատ ֆերմերներին և կօգնի ապագայում բավարարելու զարգացող երկրներում սննդամթերքի պահանջը:
Հատկապես տարածված են եգիպտացորենի, սոյայի, բրնձի, շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի և պոմիդորի գենային մոդիֆիկացիաները: Շնորհիվ գենային ինժեներիայի, լավացել են կուլտուրաների արտաքին տեսքը, կազմը և համային հատկանիշները, բարձրացել է դիմացկունությունը հիվանդությունների, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, անբարենպաստ կլիմայական պայմանների նկատմամբ: Գենային ինժեներիայի ևս մեկ առավելություն է նոր տեսակների ստացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի կրճատումը: Սելեկցիայի 10 և ավելի տարիների փոխարեն բիոտեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալու նոր կուլտուրաներ 2-3 տարում: Օրինակ` մոդիֆիկացված պոմիդորները, ելակը` ներդրված ցրտադիմացկուն ձկան գենով` ցրտահարությունից պաշտպանվելու համար, կարտոֆիլի որոշ տեսակներ և եգիպտացորեն` բակտերիաների գեներով և այլն: Փորձարկումներ են արվում հակաքաղցկեղային խնձորների ստացման ուղղությամբ և այլն: Դոլլի ոչխարին կլոնավորած գիտնականները փորձարկումներ են կատարում հավի վրա, որի ձուն պարունակում է քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող պրոտեիններ:
Այս նոր բույսերն ունեն բավականին բարձր բերքատվություն, ինչը, ԳՄ տեխնոլոգիաների կողմնակիցների կարծիքով, կօգնի լուծելու պարենային դեֆիցիտի պրոբլեմը զարգացող երկրներում: Բիոտեխնոլոգիական կորպորացիաներն ազդարարում են, որ իրենց նոր արտադրանքի շնորհիվ կհաղթահարվի համաշխարհային սովը, կվերանան համաճարակները, կբարելավվեն հասարակության առողջության ցուցանիշները:
Սակայն մասնագետների մի ստվար հատված էլ կարծում է, որ բնական օրենքներին, կանոններին անթույլատրելի միջամտությունը հղի է վտանգավոր հետևանքներով բոլոր կենդանի օրգանիզմների համար:
ԳՄՕ-ի օգտագործմամբ խախտվում է էկոհամակարգի հավասարակշռությունը, քանի որ ներմուծված օտարածին գեների պատճառով նրանք հայտնվում են առավել նպաստավոր վիճակում և դուրս են մղում վայրի կուլտուրաները, որոնց արդեն հարմարվել էր տվյալ միջավայրը: Սակայն գլխավոր պոտենցիալ վտանգը հենց իր` բույսի մեջ տեղադրված գենի (գեների) վարքագծի անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, ինչպես նաև այն, որ այդ գենը սննդի միջոցով կարող է հայտնվել մարդու և կենդանիների օրգանիզմում: Հայտնի է, որ այլածին գեների ներդրումներն անկայուն բնույթ ունեն: Օտար գենը կարող է առաջացնել բջջի կենսունակության խախտում: Օրինակ` աճի հորմոնի գենը, որը տեղադրվել է թառափի գենում, հանգեցրեց ոչ միայն ձկան չափսերի արագ մեծացմանը, այլև նրա գունավորման փոփոխությանը:
Մասնագետները կարծում են, որ ԳՄՕ-ների օգտագործումը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների։ Օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ ԳՄ մթերքներն առատորեն օգտագործվում են սննդի մեջ, ալերգիայից տառապում է բնակչության մոտ 70 տոկոսը։ Շվեդիայում, որտեղ նման մթերքներն արգելված է վաճառել, ալերգիաներից տառապողների թիվն ընդամենը 7 տոկոս է։ ԳՄՕ-ով սննդամթերքը կարող է նվազեցնել մարդու իմունիտետը, ինչպես նաև խախտել նյութափոխանակությունը։ 
Նշենք, որ արտահանվող ամերիկյան սննդի 80 տոկոսը պարունակում է ԳՄՕ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ամերիկյան ընկերությունների արտադրանքից։ «Նեսթլեի» արագ նախաճաշերը, «Սնիկերսը», «Դանոն» յոգուրտը և այլն Գրինփիսի սև ցուցակում են։ Բացի այդ, թեյի և սուրճի 30 տոկոսը պարունակում է ԳՄՕ։ Տրանսգենային սոյան օգտագործվում է արագ սննդի, խտացրած կաթի, կետչուպի մեջ։ Խուսափեք նաև պահածոյացված եգիպտացորենից (կամ էլ ընտրեք հունգարականը, որտեղ ԳՄՕ-ն արգելված է)։
Մասնագետները կարծում են նաև, որ ԳՄՕ-ի օգտագործման հետևանքներն անկանխատեսելի են: Եթե մեկ անգամ տրանսգեները բաց թողնվեն շրջակա միջավայր, դրանք հետագայում հնարավոր չէ վերահսկել և մանավանդ՝ վերադարձնել: Ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, ԳՄՕ-ն ընդունակ է բազմանալու, ինչը հնարավորություն է տալիս փոխանցել այդ բույսերի գենետիկական նյութը նրանց աճեցման համար հատկացված դաշտի սահմաններից դուրս, մասնավորապես` թռչունների և կենդանիների միջոցով: Աշխարհում տրանսգենային մշակաբույսերն այսօր զբաղեցնում են մոտ 100 մլն  հողատարածք, որի 66 տոկոսը՝ ԱՄՆ-ում, 22 տոկոսը՝ Արգենտինայում։ 

ԳՄՕ-ի մասին իմ կարծիքը

Իմ կարծիքով մարդիկ պետք է դադարեն ԳՄՕ-ի հետ աշխատանքը, որովհետև հնարավոր է շատ լուրջ հետևանքներ ունենա:Աշխարհի բնակչությունը աճում է, ու մարդկանց պետք է սննդով ապահովել. այս տեսանկյունից ԳՄՕ մթերքը ձեռնտու է: Սակայն ինչ իմաստ կա նման մթերք արտադրելու, եթե արդյունքում աճելու է հիվանդություններ: Լավ է, որ կան տեղեր, որտեղ ԳՄՕ-ն արգելված է: Դա շատ ճիշտ քայլ է, և պետք է օրինակ լինի մյուս երկրների համար: Պետք է ավելի անվտանգ միջոց: Եվ ես համոզված եմ, որ երբ այդ անվտանգ միջոցը հայտնաբերեն, ԳՄՕ-ն կվերանա: 

Սպիտակուցներ

 
 
 
Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր: Սպիտակուցները a - ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզվում են կենդանի բջիջների կողմից)՝ սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ: 
Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է: Յուրաքանչյուր սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական գործառույթներ: Կառուցվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները, ներբջջային գոյացությունները, նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են հատուկ չլուծվող սպիտակուցներից, որոնք բազմաշաքարների և ճարպերի հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցն արյունատար անոթների բաղադրիչներից է: Մաշկը, ջլերը, կապանները, աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուցը: Կերատինները մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմնական կառուցվածքային միավորներն են:
Սպիտակուցային հորմոնները մասնակցում են օրգանիզմի աճին ու բազմացմանը: Հատուկ լուսազգայուն սպիտակուցի՝ ռոդոպսինի շնորհիվ աչքի ցանցաթաղանթի վրա առաջանում է դիտվող առարկայի պատկերը: Մկանները կծկվում ու թուլանում են միոզին և ակտին սպիտակուցների շնորհիվ: Այս սպիտակուցներով է պայմանավորված կենդանիների շարժվելու ունակությունը: Որոշ կենդանիների, օրինակ` օձերի, միջատների, և բույսերի թույները նույնպես սպիտակուցներ են: Առանձին սպիտակուցներ սննդանյութ են (կուտակվում են ձվի սպիտակուցային թաղանթում և բույսերի սերմերում): Սպիտակուցների կարևոր խումբ են ֆերմենտները: Օրգանիզմում բոլոր քիմիական շարժընթացներն իրականանում են դրանց մասնակցությամբ, առանց ֆերմենտների օրգանիզմում անհնարին են մարսողությունը, թթվածնի յուրացումը, նյութերի փոխանակությունը, էներգիայի կուտակումը, արյան մակարդումը և այլն: Որոշ սպիտակուցներ ունեն փոխադրող գործառույթներ. էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինը թթվածինը թոքերից փոխադրում է դեպի հյուսվածքներ և օրգաններ, իսկ այնտեղից` ածխաթթվական գազը դեպի թոքեր, որտեղից էլ արտաշնչման ժամանակ այն դուրս է գալիս օրգանիզմից: Սպիտակուցներն ունեն նաև պաշտպանական գործառույթներ: Երբ արյան մեջ ախտածին բակտերիաներ են թափանցում, օրգանիզմում առաջանում են հակամարմիններ՝ իմունոգլոբուլիններ: Այս սպիտակուցները չեզոքացնում են ախտածին միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքները: Պաշտպանական գործառույթներից է նաև արյան մակարդումը: Արյան պլազմայում լուծված անգույն ֆիբրինոգեն սպիտակուցն արյունատար անոթի վնասված տեղում արագ պոլիմերվում է՝ վերածվելով ֆիբրինի սպիտակ թելիկների:
Բոլոր սպիտակուցները (լուծվողներ և չլուծվողներ, կենսաբանորեն ակտիվներ և թունավորներ), անկախ իրենց բազմազանությունից և գործառույթների տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից, որոնք քիմիական (պեպտիդային) կապերով միացած գծային պոլիմերներ են:
Միևնույն ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային մնացորդների տարբեր հաջորդականությամբ 2 սպիտակուցներ օժտված են տարբեր քիմիական և կենսաբանական հատկություններով:
Սպիտակուցներում պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն պարուրաձև տարածական կառուցվածք: Պարույրի առանձին գալարներն իրար միացած են ջրածնային կապով: Տարբերում են սպիտակուցի մոլեկուլի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ:
Սպիտակուցի մոլեկուլում ամինաթթվային մնացորդների հերթականությունը կոչվում է առաջնային կառուցվածք, իսկ ներմոլեկուլային կարգավորվածությունը՝ երկրորդային: Երրորդայինը պոլիպեպտիդային շղթաների տարածական կոնֆիգուրացիան է՝ պոլիպեպտիդային շղթան ամբողջությամբ «ծրարվում» և սևեռվում է ամինաթթուների կողմնային խմբերի փոխազդեցությունների շնորհիվ: Երբեմն որոշ սպիտակուցների մի քանի մոլեկուլներ միավորվում են 1 ընդհանուր՝ չորրորդային կառուցվածքի մեջ: Բարձր ջերմաստիճանի, թթուների, հիմքերի, ծանր մետաղների ազդեցությունից սպիտակուցները ենթարկվում են կառուցվածքային մեծ փոփոխությունների՝ բնազրկման (դենատուրացում), և կորցնում են կենսաբանական ակտիվությունը: Տարբերում են պարզ սպիտակուցներ կամ պրոտեիններ՝ կազմված միայն ամինաթթվային մնացորդներից (ալբումին, գլոբուլին, պրոլամին, գլուտելին, պրոտամին, հիստոն և այլն), և բարդ սպիտակուցներ կամ պրոտեիդներ, որոնց բաղադրության մեջ կան նաև այլ միացություններ (օրինակ՝ հեմոգլոբին, նուկլեոպրոտեիդ, միոգլոբին, ցիտոքրոմ և այլն):
Սպիտակուցները սննդի օրաբաժնի հիմնական կառուցվածքային մասն են: Սննդի միջոցով օրգանիզմ անցած սպիտակուցները յուրացվում են մարսողական հյութերում պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ: Սննդի սպիտակուցները ճեղքվում են մինչև ամինաթթուներ, որոնք աղիներից անցնում են արյան մեջ: Սննդի սպիտակուցների քայքայումից առաջացած ամինաթթուներից օրգանիզմը սինթեզում է իրեն անհրաժեշտ կառուցվածքային, ֆերմենտային, կծկողական և այլ սպիտակուցներ:
Հիվանդությունների ժամանակ մեծանում է անփոխարինելի (օրգանիզմի կողմից չսինթեզվող) ամինաթթուների` աղիներ ներթափանցելու և դրանց ներծծվելու միջև ընկած ժամանակը՝ հանգեցնելով հյուսվածքներում սպիտակուցային փոխանակության ու սինթեզի խանգարման:
Օրգանիզմում սպիտակուցների պաշարի սպառման առավել վաղ ցուցանիշ է մեզում միզանյութի քանակի նվազումը (բնականոն վիճակում՝ օրական 20–35 գ):

Հոտի և համի մասին

Քո լեզուն, ինչպես նաև բերանի խոռոչի մյուս մասերը կազմված են մկանային բջիջների խմբերից, որոնց միջոցով դու զգում ես համը։ Այս բջիջները պտկիկների հետ միասին գտնվում են լեզվի մակերեսի վրա։ Համը զգում ենք հարյուրավոր ընկալիչ բջիջներով, որոնցից յուրաքանչյուրը տարբերում է չորս տեսակի համային զգայություն՝ քաղցր, թթու, աղի և դառը։ Իսկ կծվությունը բոլորովին ուրիշ կատեգորիայի մեջ է մտնում։ Այն գրգռում է ցավազգաց ընկալիչները (ռեցեպտորները) և ոչ թե համի զգայությունը։ Ինչ վերաբերում է համազգաց բջիջներին, դրանք կապված են զգայական նյարդերի հետ, որոնք երբ գրգռվում են սննդի քիմիկատներից, անընդհատ ազդանշաններ են փոխանցում ուղեղի համապատասխան կենտրոններ։

Սակայն դու համը զգում ես ոչ միայն լեզվի միջոցով։ Քո քթի մեջ գոյություն ունեն հինգ միլիոն հոտի ընկալիչներ, որոնց շնորհիվ մոտ 10 000 տարբեր հոտեր ես զգում։ Դրանք կարևոր դեր են խաղում համը զգալու պրոցեսում։ Ըստ հաշվարկների՝ համը 75 տոկոսով զգում ենք հոտառության միջոցով։